Մայրական աղոթքի զորությունը
Պատմեմ մի դեպք հավատացյալների աղոթքի զորության մասին:
Սա կատարվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Մի քրիստոնեական բազմազավակ ընտանիքում որդիներից մեկը, ով անհավատ էր և հրաժարվում էր Աստծուն գալ, ծառայում էր ռազմածովային նավատորմում: Այդ նավը հարձակման ենթարկվեց, և նավի վրա բոլոր գտնվողներից փրկվեց միայն այդ երիտասարդը. մոր ու հոր Աստծուն ուղղված աղոթքները իրենց որդու հոգու համար՝ պահեցին նրա կյանքը:
Պատերազմից նա հերոսացած վերադարձավ՝ կուծքը շքանշաններով պատված:
Ժամանակն անցնում էր, մայրը գնալով ծերանում, և մի օր մահը վրա հասավ:
Մոր թաղմանը որդին իր կրծքից հանեց բոլոր շքանշաններն ու դրեց մոր կրծքին՝ ասելով. «Դու վաստակել ես դրանք…»:
«Մոր աղոթքը ծովի հատակից էլ կհանի»՝ պատգամում է ասույթը: Եվ դա այդպես է:
Ծնողների աղոթքը իրենց երեխաների համար մեծ զորություն ունի:
Եկեք գոհանանք Տիրոջը հավատացյալ մայրերի և հայրերի համար, ովքեր իրենց աղոթքներով պահում են իրենց երեխաներին կորստից: Շատերս գուցե լինեինք կորած, եթե չլինեին մեզ համար հավատացյալների աղոթքները:
Փառք Տիրոջը:
Դմիտրիյ Բեսպալով