Հովհաննես 3.16-­ում գրված է. «Որովհետեւ Աստ­ված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որ­դուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:

Թո'ւյլ տվեք պատմել մի պատմություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան զորավոր է այս խոսքը։

Մի ցուրտ և մութ երեկո Չիկագո քաղաքում ձնա­բուք էր։ Մի փոքրիկ տղա թերթ էր վաճառում փողո­ցի անկյունում։ Մարդիկ գնացել էին իրենց տները ցրտի պատճառով, իսկ փոքրիկ տղան այնքան էր սառել, որ չէր էլ փորձում շատ թերթեր վաճառել։ Նա մոտեցավ մի ոստիկանի և ասաց. ­ «Պարո՛ն, միգուցե դուք կիմանաք, թե որտե՞ղ կա­րող է աղքատ տղան տաք վայր գտնել՝ այս գիշեր քնելու համար։ Գիտե՞ք՝ ես քնում եմ մի արկղի մեջ այս փողոցի նրբանցքներից մեկում, բայց հիմա սարսափելի ցուրտ է։ Լավ կլիներ, եթե կարողանա­յի գիշերել որևէ հարմարավետ վայրում»։

Ոստիկանը նայեց փոքրիկ տղային եւ ասաց.­ «Ես կասեմ, թե ինչ անես։ Գնա՛ այս փողոցով դե­պի այն մեծ սպիտակ տունը և թակի՛ր դուռը։ Երբ հարցնեն՝ ո՞վ է, պարզապես ասա՛ «Հովհաննես 3.16», և քեզ ներս կթողնեն»։

Տղան այդպես էլ վարվեց։ Բարձրացավ աստի­ճաններով դեպի դուռը, թակեց, և մի կին պատասխանեց ներսից։ Տղան վեր նայեց ու ասաց.

­-Հովհաննես 3.16։

­ -Ներս ե՛կ, ­-ասաց կինը։

Նա ներս տարավ տղային, նստեցրեց ճոճաթոռի վրա մեծ բուխարու առջև և գնաց։ Տղան մի քիչ նստեց այդտեղ՝ մտածելով. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն տաքացրեց սառած տղային»։

Ավելի ուշ կինը եկավ ու հարցրեց.

­-Դու քաղցա՞ծ ես։

­-Մի փոքր,-պատասխանեց տղան։ Ես երկու օր է՝ ոչինչ չեմ կերել և կարծում եմ՝ մի փոքր կերակուրը չէր խանգարի։

Կինը խոհանոց տարավ նրան ու նստեցրեց հրա­շալի կերակուրներով լի սեղանի առջև։ Տղան այն­քան կերավ, որ այլևս չէր կարողանում ուտել։ Նա կրկին մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն կշտացրեց քաղցած տղային»։

Կինը տարավ նրան երկրորդ հարկ՝ լոգասեն­յակ, որտեղ մեծ լոգարան կար՝ լիքը տաք ջրով։ Տղան նստեց և որոշ ժամանակ մնաց ջրի մեջ։ Ջրի մեջ նստած՝ մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն մաքրեց կեղտոտ տղային»։ Կինը ներս մտավ ու տղային տարավ մի սենյակ, պառկեցրեց հին բմբուլե անկողնու վրա, ծածկեց ու համբուրեց՝ բարի գիշեր մաղթելով ու անջատեց լույսը։ Պառկած մթի մեջ՝ տղան նայեց պատուհանից ու տեսավ ձյունը, որ գալիս էր այդ ցուրտ գիշերը։ Նա մտածեց. «Հովհաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն հանգստացրեց հոգնած տղային»։

Առավոտյան կինն իջեցրեց նրան ներքև և նստեցրեց նույն կերակուրներով լի մեծ սեղանի մոտ։ Երբ տղան կերավ, վերջացրեց, կինը տա­րավ ու նստեցրեց նույն հին ճոճաթոռին՝ բուխա­րու առջև։ Նա վերցրեց Աստվածաշունչը, նստեց և ասաց.

­ -Դու գիտե՞ս, թե ինչ է «Հովհաննես 3.16»-­ը։

­ -Ո՛չ, տիկի՛ն։ Առաջին անգամ կյանքում ես լսե­ցի այն անցած գիշեր, երբ փողոցում կանգնած ոս­տիկանը սովորեցրեց ինձ, թե ինչպես օգտագործեմ այն։

Նա բացեց Հովհաննես 3.16­-ն Ավետարանում եւ սկսեց պատմել Հիսուսի մասին։ Հենց այդտեղ՝ բուխարու մոտ, տղան նվիրեց իր սիրտը և կյանքը Հիսուսին։ Նստած ճոճաթոռին՝ նա մտածեց. «Հով­հաննես 3.16. ես չեմ հասկանում այն, բայց այն օգ­նեց կորած տղային ապահով զգալ իրեն»:

(Հեղի­նակն անհայտ է)։

Այժմ, եթե դուք պատրաստ եք նվիրել ձեր կյանքն Աստծուն՝ ընդունելով Նրա Որդի Հիսուս Քրիստո­սին որպես միակ ընդունելի քավություն ձեր մեղքե­րի համար, ես կոչ եմ անում աղոթել այս աղոթքն ինձ հետ։ Բարձրաձայն կրկնե՛ք այն և ուշադրություն դարձրե՛ք յուրաքանչյուր բառին, որպեսզի հասկա­նաք այս աղոթքի իմաստը.

«Հա՛յր Աստված, ես սիրում եմ Քեզ։ Այսօր հա­վատքով գալիս եմ Քո առջև և խնդրում եմ, որ նե­րես իմ մեղքերը։ Հիսո՛ւս, ես հավատում եմ Քեզ. ես հավատում եմ, որ Դու մահացար խաչի վրա ինձ համար, որ Դու թափեցիր Քո անմեղ արյունն ինձ համար և որ Դու զբաղեցրիր իմ տեղը և վերցրիր ամբողջ պատիժը, որին ես արժանի էի։ Ես հավա­տում եմ, որ Դու մահացար և թաղվեցիր և երրորդ օրը հարություն առար մահացածներից։ Մահը չկա­րողացավ պահել Քեզ։ Դու հաղթեցիր սատանային ու խլեցիր նրանից դժոխքի և մահվան բանալիները։ Ես հավատում եմ, որ արեցիր այդ ամենն ինձ հա­մար, որովհետեև Դու սիրում ես ինձ։ Ես ուզում եմ քրիստոնյա լինել։ Ես ուզում եմ ծառայել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում։ Ես ուզում եմ սովորել, թե ինչպես ապրել այն նոր կյանքը, որը Դու խոստա­ցել ես ինձ։ Հիսո՛ւս, ես ընդունում եմ Քեզ հիմա և նվիրում եմ Քեզ իմ կյանքը։ Վերցրո՛ւ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ և դարձրո՛ւ ինձ այնպիսին, ինչ­պիսին ուզում ես, որ լինեմ։

Շնորհակալությո՛ւն, Հիսո՛ւս, ինձ փրկելու հա­մար։ Լցրո՛ւ ինձ Քո Սուրբ Հոգով ու սովորեցրո՛ւ այն, ինչ պետք է իմանամ։ Այժմ ես հավատում եմ, որ փրկված եմ ու վերստին ծնված և որ ես երկինք եմ գնալու, երբ մահանամ։ Հա՛յր Աստված, ես վայելելու եմ իմ ընթացքը և ապրելու եմ Քո փառքի համար»։

Եթե անկեղծորեն կրկնեցիք այս աղոթքը, դուք կայացրիք ամենակարևոր որոշումը ձեր կյանքում։ Անկախ ձեր զգացմունքներից՝ Աստված լսել է ձեր աղոթքը եւ պատասխանել։ Դուք կարող եք զգալ խաղաղություն կամ ուրախություն, թեթևություն կամ ազատություն կամ միգուցե, բոլորովին ոչինչ չզգաք։ Այլևս թույլ մի՛ տվեք, որ ձեր զգացմունքնե­րը թելադրեն ձեզ, թե ինչպես ապրեք։ Հավատացե՛ք Աստծո Խոսքին, քանի որ Աստված հավատարիմ է Իր խոստումներին։ Նա ասել է.

«Նրանք, ում Հայրը տալիս (վստահում) է Ինձ, կգան Ինձ մոտ, եւ նրան, ով գա Ինձ մոտ, Ես ոչ մի դեպքում դուրս չեմ անի [Ես երբե՛ք, երբե՛ք չեմ մերժի Ինձ մոտ եկող­ ներից ոչ մեկին]» (Հովհաննես 6.37):

Աստված խոստացել է լինել ձեզ հետ ընդմիշտ՝ մինչև այս աշխարհի վերջը։ Դուք միշտ չէ, որ կզգաք Նրան, բայց Նա ամենուր է ամեն ժամանակ։ Նրա աչքը մշտապես ձեզ վրա կլինեն, և Նա հոգատա­րությամբ կպահպանի ձեզ։ Նա մտահոգված է այն ամենով, ինչով մտահոգված եք դուք, և Նա խոստա­ցել է իրականացնել այդ ամենը ձեր կյանքում։ Նա սկսել է բարի գործ ձեզանում և ավարտին կհասցնի այն:

Ջոյս Մայեր, «Նոր կյանք» գրքից:

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.