Պողոսը գրում է. «Կեանքի խօսքը պահելով ինձ պարծանք լինելու համար Քրիստոսի օրումը. որ զուր տեղը չ’վազեցի, եւ զուր չ’աշխատեցի (Փիլիպպեցիս 2.16):

Պողոսը նկարագրում էր այն վերջին օրը, երբ նա կանգնելու էր Քրիստոսի ներկայության մեջ, երբ բացահայտվելու էին մարդկության փրկագնման բոլոր գաղտնիքները:

Ըստ Սուրբ Գրքի` այդ օրը մեր աչքերը բացվելու են, և մենք տեսնելու ենք Տիրոջ փառքը՝ առանց Նրանից հանդիմանվելու: Մեր սրտերը ցնծալու են, երբ Նա բացի տիեզերքի բոլոր խորհուրդները և ցույց տա Իր զորության կարողությունը՝ ընկած դրա հետևում: Մենք մատչելիորեն տեսնելու ենք այն ամբողջ իրականությունը, որ տեղի է ունեցել մեզ համար մեր երկրային փորձություններում, երկնքի զորությունն ու օգնությունը, պահապան հրեշտակներին, Սուրբ Հոգու մշտական ներկայությունը:

Այդ ժամանակ Քրիստոսը ներկայացնելու է մեզ մեր երկնային Հորը, և պատկերացնո՞ւմ եք` ինչ բաղձալի պահ է լինելու: Երբ տեսնենք մեր երկնային Հոր վեհությունն ու բազմողորմությունը, մենք լիովին ընկալելու ենք Նրա անսահման սերն ու հոգատարությունը մեր նկատմամբ:

Ահա, թե ինչու Պողոսը «շարունակեց» իր խոսքը Աստծո հավատարմության մասին: Նա չէր ցանկանում այդ փառահեղ օրը կանգնել Տիրոջ ներկայության մեջ՝ մտածելով. «Ինչպե՞ս կարող էի այսքան կույր լինել: Ինչո՞ւ ես լիովին չվստահեցի իմ Տիրոջ կամքին: Իմ հոգսերն ու անիմաստ հարցերն ապարդյուն էին»:

Այնուհետև Պողոսն ամփոփում է. «Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում» (Փիլիպպեցիս 3.13):

Նա համոզված էր, որ անհնար կլինի իր ապագան դնել Տիրոջ ձեռքերի մեջ` առանց իր անցյալը Տիրոջ ոտքերի առաջ դնելու:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.