Դու պետք է ներես, նույնիսկ երբ կարծում ես, որ դիմացինդ արժանի չէ դրան:

Խոնարհությունը մշտապես բացում է շնորհի պատուհանները:Լիզա Բիվեր

Սուրբ Գիրքը Հոգու անժամանակյա դասագիրքն է. Աստվածաշնչում գրված են Աստծո մտքերը: Աստծո պես մտածելու, խոսելու և վարվելու համար մեզ անհրաժեշտ է Նրա Խոսքը և այն հասկանալու կարողությունը: Մեր Ուսուցչի նպատակն է առաջնորդել մեզ ամբողջ ճշմարտության մեջ, և Նա անում է դա Աստվածաշնչի միջոցով՝ ճիշտ ժամանակին հայտնելով այն խոսքերի իմաստը, որոնց կարիքն ունենք: Ջոն Բիվեր

Տիրոջ Խոսքը Սուրբ Հոգու հետ միասին այն փոխադրամիջոցն է, որը տանում է դեպի վերափոխումը` Քրիստոսի պատկերով... Խոսքը` Աստված է: Սուրբ Գիրքը Աստված չէ, բայց այն Հոգին, որ փչում է այդ խոսքերից, Աստված է: Եվ այս Սուրբ Հոգուն պետք է պատվել՝ որպես Աստծո: Այդ իսկ պատճառով, երբ փնտրում եք Տիրոջը, աղոթե´ք, որ չկարդաք Խոսքը միայն ձեր մտքով: Փոխարենը` խնդրե´ք Սուրբ Հոգուն` խոսել ձեր սրտի հետ Խոսքի միջոցով... Երբ խոնարհությամբ ծնկի եք գալիս Տիրոջ առջև, Խոսքը պատվաստվում է ձեր անձի մեջ` դառնալով ձեր էության մասը: Մենք կանչված ենք Նրա մեջ բնակվելու, ոչ թե Նրան երբեմն այցելելու համար:..

Դուք պե՛տք է այնպիսի լսող ականջ զարգացնեք, որ Հոգին կարողանա խոսել ձեզ հետ ամենուր և ամեն ինչի մասին: Պատվե´ք Նրան, և Նա կպատվի ձեզ:

Ֆրենսիս Ֆրենջիփեյն

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.