Դժվար է ունենալ հույս, երբ ամեն բան անհույս է: Իսկ դու ի՞նչ ես անում, երբ ամեն բան անհույս է:

Ամեն ոք իր մեջ ունի հավատք: Անգամ աթեիստներն ունեն հավատք: Նրանք հավատում են, որ Աստված գոյություն չունի: Իսկ ես հակառակը՝ հավատում եմ Աստծուն և հույսս միայն Նրա վրա եմ դրել: Արդյո՞ք քո կյանքը կառավարում է Աստծո հանդեպ ունեցած հավատքդ: Ինքս կասեմ, որ լինում են ժամանակներ, երբ հույսս սխալ տեղերում եմ դնում, օրինակ՝ աշխատանքիս, եկամուտիս, առողջությանս, կապերիս ու նմանատիպ բաների վրա, բայց ոչ՝ Քրիստոսի: Ո՞րն է կամ Ո՞վ է նա, որի վրա դնում ես քո հույսը: Մի՞թե միայն Քրիստոսի: Եթե այո՛, ուրեմն՝ քո հույսը ճիշտ տեղում է:

Հուսալ մարդկանց

Շատ անգամներ եմ հիասթափվել՝ հույսս ինչ-որ բաների կամ ինչ-որ մեկերի վրա դնելով, և գիտեմ նաև, որ շատերին եմ հիասթափեցրել, ովքեր ինչ-որ ժամանակ իրենց հույսն ինձ վրա են դրել: Այսպիսով, ես հասկացա, որ մարդուն վստահելն ապահով չէ: Դա նման է, որ դու քո հույսը կառուցես ավազի, այլ ոչ թե Ժայռի վրա: Ես գիտեմ շատերին, որ փրկված չեն և իրենց հույսն գործի, ընտանիքի, կապերի և այլ մարդկանց վրա են դնում, բայց այդ բաները անհուսալի են: Օրինակ՝ մեղքին սեփական ուժով հաղթելու վրա հույս դնելը: Դա ուղղակի անհնար է: Պողոս առաքյալն իր հույսը չդրեց մեղքին ինքնուրույն հաղթելու ու ինքն իրեն փրկելու վրա: Նա գրեց.

«Քանի որ բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, բայց չարը, որ չեմ կամենում, այն անում եմ» (Հռոմեացիս 7.19):

Եվ այս մասում մենք շատ ենք նման Պողոսին, որ գրեց. «...ոչ թե ուզածս բաներն եմ անում, այլ անում եմ այն, ինչ ատում եմ» (Հռոմեացիս 7.15բ): Ես այսպիսինն եմ, և դու՝ նույնպես: Պողոսը ջանում է մեզ ասել, որ. «Մի՛ հուսացեք, իշխաններին, ոչ էլ մարդու որդուն, ում մոտ փրկություն չկա» (Սաղմոս 146.3): Բայց փոխարենը. «Լավ է Տիրոջը հուսալ, քան իշխաններին ապավինել» (Սաղմոս 118.9):

Երեմիան ավելի կոպիտ է գրում.

«Այսպես է ասում Տերը. Թող անիծյալ լինի այն մարդը, ով մարդու է ապավինում և մարմինն իրեն բազուկ դարձնում, իսկ նրա սիրտը հեռացել է Տիրոջից» (Երեմիա 17.5): Դրա համար մենք երբեք չպետք է մեր վստահությունը մարմնի վրա դնենք (Փիլիպպեցիս 3.3):

Հուսալ Աստծուն

Աստված քեզ, քո որդիներին կամ թոռներին սխալմամբ չի բերել այս աշխարհ: Որոշներն ասում են. «Հիմա շատ սոսկալի ժամանակներ են երեխաներ ունենալու համար», բայց Աստված ինչպես Եսթերին դրեց հեթանոս ազգի մեջ և իր ժամանակին նրա միջոցով փրկեց հրեաներին բնաջնջումից, այնպես էլ մեզ, մեր որդիներին ու թոռներին է դրել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Աստված ծրագրեր ու նպատակ ունի մեր որդիների և թոռների համար՝ անկախ, թե աշխարհն այսօր ինչ տեսք ունի: Աշխարհը և իր չարիքը չեն կարող տապալել Աստծո ծրագիրը Իր որդիների համար, ինչքան էլ վատ գնա ամեն ինչ: Վստահի՛ր Նրան: Նա գիտի, թե ինչ է անում:

Աստված խաղաղություն հաստատեց Իր և մեր միջև Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով. «…Ինքը մեր խաղաղությունը դարձավ, որ երկուսին մեկ դարձրեց և մեջտեղի բաժանող պատը քանդեց» (Եփեսացիս 4.12):

Իմ հույսի միակ աղբյուրը Հիսուս Քրիստոսն է, այլ ոչ թե մեկ այլ անձ կամ իր: Հիսուս Քրիստոսը բոլորին երկու ընտրություն է տալիս. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի, իսկ ով չի հավատում Որդուն, նա կյանքը չպիտի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա» (Հովհաննես 3.36):

Թարգմանեց Լիիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ It’s hard to have hope when things look hopeless, so what do you do when all your hope runs out? (whatchristianswanttoknow.com)

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.