«Ես հավատում եմ հրաշքների»:

«Այն մարդը, ով ներողություն չի կարող ասել, եսասեր մարդ է, նա դեպի իրեն է քաշում շատ հիվանդություններ»:

«Աստվածաշնչում ամեն ինչի մասին կա գրված, և ես ոչինչ չունեմ ասելու կամ քարոզելու»:

«Հավատարմությունը հատուկ իմաստ ունի, քանի որ քիչ է հանդիպում և նման է սիրուն: Այն անկեղծություն է, նվիրվածություն, ընծայում, գործողություն է մեկ խոսքով: Ես կլինեմ հավատարիմ Աստծուն, ինչ էլ որ լինի: Իսկ երբ անում ես քոնը՝ մարդկայինը, հավատարմությունը փոխվում է, Աստված և «ես»-ի տեղը փոխվում է»:

Եթե նա ինչ-որ բան էր անում Աստծո համար, ապա խոսում էր. «Նրա համար լիմիտներ չկան, Նա անլիմիտով հնարավորություններ ունի, և պետք է Նրա համար մենք էլ մեծ բաներ անենք»:

1944թ.-ին հեռանում է ամուսնուց, բաժանվում են 1947թ.-ին: Նա գրել է. «Ես պետք է ընտրություն կատարեի՝ ծառայե՞լ մարդուն, ում սիրում եմ, թե՞ ծառայել Աստծուն, Ում սիրում եմ: Մարդուն սիրում էի շատ, կյանքից շատ, նաև Աստծուն շատ: Բայց Աստված ինձ չէր ազատել իմ կոչումից, ես չէի կարող ապրել խղճով և Սուրբ Հոգու դատապարտությամբ և իմ անհիմն արդարացումով. ես մեռա: Ինձ թվում էր՝ ես չեմ վերադառնա ծառայության երբեք: Անցա մեծ հիասթափության, կոտրվածության միջով: Բայց զգում եմ, որ դա Աստծո կամքի գործն էր իմ կյանքում»:

1950թ.-ին նրան խնդրում են գնալ Պիտսբուրգ: Նա հապաղում էր և չէր ուզում թողնել իրեն ընդունած Ֆրանկլինի մարդկանց: Դրա համար ասում է. «Եկեղեցու կտուրը պետք է բառից բուն իմաստով փլվի, որ ես իմանամ, որ դա Աստծո կամքն է և կգնամ այստեղից»:

1950 թ.-ին Գոհության տոնի օրը եկեղեցու կտուրը փլվում է ձյան ծանրությունից, և նա մեկնում է Պիտսբուրգ: Միշտ աղոթում էր Սուրբ Հոգուն, խոսում Նրա հետ: Օ. Ռոբերտսը գրել է. «Նա այնպես էր խոսում Սուրբ Հոգու հետ, կարծես իրար լսում են: Որտե՞ղ է Նա կամ Սուրբ Հոգին, չէիր հասկանա. նա միաբանության մեջ էր»:

Կուլմանը, երբ ծառայությունների ժամանակ մեկը մկրտվում էր, կամացուկ այդ մարդուն դուրս էր հանել տալիս, որ մյուսների հայացքը ուղղված լինի Աստծուն: Նա գիտեր, որ Աստծո առաջ է կանգնելու և պատասխան է տալու: Գիտեր, որ Աստված միայն իրեն չէ, որ ընտրել է այդ ծառայության համար: Ասում էր, որ նման ծառայողներ շատ կան: Բայց կարևորը նա ասել է՝ «Այո՛» Աստծուն: Կատրինի համար ամենամեծ հրաշքը վերստին ծնունդն էր: Օ. Ռոբերտսը տեսնում է տեսիլք, որ Աստված Կուլմանի նման մարդկանց է բարձրացնում ծառայության ողջ աշխարհում: Նա ասում էր. «Աշխարհը ինձ հիմար էր ասում, քանի որ ես ինձ տվել էի Նրան, Ում չեմ տեսել: Իսկ ես գիտեմ՝ ինչ կասեմ Նրան, երբ տեսնեմ. «Ես ջանացել եմ, տվել եմ ինձ այնքան, որքան կարողացել եմ: Իմ փրկությունը կլինի կատարյալ, երբ տեսնեմ Նրան, Ով այդ ամենը իրականացրել է»:

Ռոբերտ Լեարդոնի՝ «Աստծո գեներալներ» գրքից:

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.