Ես շատ հաճախ եմ կարդացել  Հայտնություն 3.7-ը.

«Եվ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավիթի բանալիներն ունի. որ այն ինչ բանում  է  չէ փակում, եւ այն ինչ փակվում է չէ բացվում»։

Ես միշտ կարծել եմ, որ բոլոր աղոթքները պատասխանվում են։ Սակայն ավելի ուշ, երբ ես սկսեցի զբաղվել մարմնամարզությամբ, հասկացա, որ կարող են լինել պարագաներ, երբ մենք չենք ստանա այն պատասխանները, ինչն ակնկալում ենք և պետք է ընդունենք, որ  փակ դռները նույնպես կարող են համարվել  պատասխանված աղոթքներ։

Մանուկ հասակից ծնողներս գիտեին, որ ես սպորտսմեն եմ լինելու։ Դեռ մանկուց ես շատ էներգիայով լի անձնավորություն եմ եղել։ Սիրում էի վազել, խաղեր խաղալ։ Ես խաղացել եմ ֆուտբոլ, բեյսբոլ, բասկետբոլ, ամերիկյան ֆուտբոլ. բոլորն էլ շատ էի հավանում։

Կար մի շրջան, որ բոլոր սպորտաձևերում ոչ մի հաջողություն չէի ունենում։ Ես շատ հուսահատ վիճակում էի։ Աստված ինձ տվել  էր էներգիա, տաղանդներ, որպեսզի Իրեն փառավորեի, սակայն ես ամեն հաջողությունը վերագրում էի ինձ։ Լինում էին պահեր, որ մտածում էի՝ սպորտը իմը չէ։

Երբ 14 տարեկան էի, ավագ դպրոցում ճանաչեցի Աստծուն և հասկացա Նրա կամքը։ Ես իմացա, որ Աստված ունի ծրագիր ինձ համար։ Ծնողներս, ուսուցիչներս ու առաջնորդներս հաճախ էին ինձ հիշեցնում այս համարները.

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները եւ ոչ թէ չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը» (Երեմիա 29.11):

«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են» (Հռոմեացիս 8.28):

Նրանք քաջալերում էին ինձ, որ չհուսահատվեմ, որ Աստված կօգտագործի ինձ և հոգ կտանի իմ մասին ամեն ժամանակ։

Աստծո կամքն է, որ մենք պաշտենք Իրեն և նմանվենք Հիսուս Քրիստոսին։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում պետք է վստահենք Աստծուն։ Ես հասկացա, որ պետք է օգտագործեմ Աստծուց տրված տաղանդներն Իր կամքի համաձայն։ Երբ հասկացա, որ ողջ փառքը պատկանում է Աստծուն, ես ունեցա բազում հաջողություններ։

Ես սկսեցի ավելի օրինակելի կյանք վարել, որպեսզի իմ կյանքում մարդիկ տեսնեին Հիսուսին։ Չեմ ժխտում, որ ինձ դուր է գալիս հաջողակ սպորտսմեն լինելը, բայց ես չեմ մոռանում, որ ողջ փառքը պատկանում է Աստծուն, և այն ամենը, ինչ ունեմ, Նրա շնորհիվ է։ Ես լավ վազորդ եմ և դրա համար շնորհակալ եմ Աստծուն։

Աղբյուրը՝ theplayerstestimony.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.