Մարտին Լյութերի երազը
Մարտին Լյութերը մի անգամ պատմում է ընկերներին իր երազը: Նրան է հայտնվում սատանան ու ներկայացնում թղթի վրա գրի առնված մի ցուցակ՝ նրա բոլոր մեղքերը: Ուշադրությամբ Մարտին Լյութերը ստուգում է ցուցակն ու հետո հարց տալիս, թե արդյոք այդքա՞նն են իր բոլոր մեղքերը:
-Ո՛չ,- հակաճառում է սատանան ու արագորեն բերում ավելի երկար ցուցակ:
Նրանում ամեն գրվածը համապատասխանում էր իրականությանը:
-Հիմա վե՞րջ,- հարցնում է Լյութերը երկրորդ անգամ:
-Այո՛,-ուրախանալով պատասխանում է սատանան,- հիմա վերջ:
Բայց այստեղ Լյութերը ընդհատում է նրա խոսքը.
-Դու մոռացել ես կարևոր մի բան. վերցրո՛ւ փետուրն ու կարմիր թանաքը, լսի՛ր ու գրի առ:
Թշնամին ագահությամբ խլում է փետուրը, որպեսզի գրի պակասող մեղքերը:
-Գրի՛ր,- ասում է Լյութերը,- կարմիր տառերով ողջ ցուցակի վրայով գրի՛ր. «Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից»:
Այդժամ սատանան զայրույթից բղավում է, մի կողմ նետում թանաքամանը, այնպես որ կարմիր թանաքը տարածվում է ու ծածկում ողջ թուղթը ցուցակի հետ միասին, և անհետանում է:
Հավաքեց Ս. Մելքոնյանը