Արժե սպասել Աստծո հրաշքին. Ռիկ Ուորեն
Ձեր կյանքում երբևէ բախվե՞լ եք որևիցե մեծ մարտահրավերի: Հիշո՞ւմ եք մի բան, որը լուծում է ստացել հրաշքի միջոցով:
Եթե չեք ունեցել, ապա անպայման կունենաք: Եվ երբ այդ ժամանակը գա, դուք գուցե ընտրության առաջ կանգնեք։ Այդ ժամանակ դուք կա՛մ կսպասեք Աստծո սահմանած կատարյալ ժամանակին և Նրա ուղղորդմանը, կա՛մ իրավիճակը կվերցնեք ձեր ձեռքը և կփորձեք ինքնուրույն «հրաշք» գործել:
Բայց ճշմարտություն է, որ հրաշքները չեն գալիս այն վայրերից, որտեղից մենք ենք ակնկալում: Եվ դրանք տեղի չեն ունենում մեր սեփական ջանքերի արդյունքում: Հրաշքի աղբյուրն ու ժամանակը միշտ է անսպասելի:
Հիշե՛նք Աբրահամին: Աստված Աբրահամին խոստացավ որդի պարգևել, և այդ որդին լինելու էր ազգերի հայր: Աբրահամը գրեթե 100 տարեկան էր։ Նա և իր կինը երեխաներ չունեին: Այդ տարիքում նմանատիպ խոստում իրականացնելու համար իրապես հրաշք էր անհրաժեշտ:
Բայց Աբրահամը դժվարացավ հավատալ Աստծո խոստմանը և չսպասեց Աստծուն հրաշք գործելու համար: Փոխարենը, նա իր ձեռքը վերցրեց իրավիճակը և երեխա ունեցավ մեկ այլ կնոջից, ով իր կինը չէր:
Բայց դա Աստծո ծրագիրը չէր: Աստծո ծրագիրը, կապված Աբրահամի` զավակ ունենալու հետ, մեծապես կախված էր Աբրահամի օրինական կնոջ՝ Սառայի հետ. նա էր, որ պետք է Աբրահամին իրական ժառանգ պարգևեր։ Աբրահամի կատարածը էապես զիջում էր այն հրաշքին, որը Տերն էր խոստացել կատարել:
Նույնը վերաբերում է նաև մեզ: Իրադարձությունները իրագործելու մեր տարբերակը միշտ երկրորդ տեղում է. Աստծո կատարածն է լավագույնը:
Եթե կարողանայիք ամբողջապես հասկանալ Աստծուն, մենք կլինեինք աստված: Եսայիա 55.8-ում ասվում է. «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը»:
Հրաշքները միշտ տեղի են ունենում անսպասելի կերպով: Այնպես որ կարիք չկա տխրել, վախենալ կամ փորձել վերահսկել իրավիճակը:
Վստահի՛ր Աստծուն և ասա՛. «Ես չգիտեմ, թե ինչպես է Աստված պատրաստվում դա անել, բայց գիտեմ, որ Նա հաստատ կանի դա»:
Ապա պարզապես հնազանդվե՛ք և գնացե՛ք այնտեղ, ուր Աստված է տանում: Եվ հրաշքն անպայման տեղի կունենա:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com