«Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։ Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։ Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ» (Մատթեոս 22.8-10):

Ավետարանը տարածվում է ողջ մարդկության համար Գողգոթայից՝ հրեաների և հեթանոսների, ծառաների և ազատների, հարուստների և աղքատների, լավերի ու վատերի համար: Այնպես, ինչպես «հարսանիքը լցվեց բազմականներով (հյուրերով) (22.10): Մի՛ ընդունեք այս տեսարանը որպես Գառան ամուսնության ընթրիքը: Սա այն հյուրերն են, ովքեր լսեցին Քրիստոսին՝ որպես Տեր ընդունելու կոչը:

Մտածե՛ք այս մասին: Հիսուսի խոսքերով՝ Իր հարսը կազմված է «ամենից, ում որ գտան՝ չարը եւ բարին» (Մատթեոս 22.10): Այս խմբում մարդիկ են, ովքեր նախկինում վատն են եղել՝ թմրամոլներ, ալկոհոլիկներ, մարմնավաճառներ, մարդասպաններ, խաղամոլներ, թմրանյութեր վաճառողներ, և ովքեր լավն են եղել նախկինում, բայց վստահել են մարմնավորին, իրենց արդարությանը:

Հիմա նրանք բոլորը փոխված են: Նրանք խոստովանել են իրենց մեղքերը և լվացվել Քրիստոսի արյունով: Որպես կանոն՝ մենք մտածում ենք հարսանեկան տոնի մասին, որ տևում է մի քանի ժամ: Հրեական մշակույթում Հիսուսի ժամանակներում այսպիսի տոները կարող էին տևել մինչև յոթ օր: Սակայն Աստծո մոտ մեկ օրը հազար տարվա պես է: Եվ այս առակում տոնը տևում է Գողգոթայից... Այն շարունակվում է դարերի ընթացքում: Եվ չի ավարտվի, մինչև վերադառնա փեսացուն:

Թանկագի՛ն սուրբ, հասկանո՞ւմ ես, թե ինչ է այս ամենը նշանակում: Ամեն օրը ձեր հարսանեկան օրն է: Քրիստոսի Մարմնի անդամ հանդիսանալով՝ դուք Նրա Հարսի մասն եք: Սա նշանակում է, որ ամեն առավոտ, երբ արթնանում եք, դուք պետք է հագնեք սպիտակ հարսանեկան հանդերձանք: Եթե նրա վրա բիծ հայտնվի կամ կեղտոտվի, դուք պետք է այն մաքրեք Աստծո Խոսքով: Նաև մենք պետք է կրենք ամուսնական մատանի ամեն ժամանակ: Մատանին խորհրդանշում է մեր ամուսնական կարգավիճակը՝ կնքված Սուրբ Հոգով: Վերջապես դուք ուտում եք երկնային հաց. Քրիստոսը երկնային մանանա է:

Դուք Քրիստոսի Մարմնում եք. նշե՛ք ձեր հարսանեկան տոնն ամեն օր:

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.