Կոտրված հպարտություն. Թոմաս Լուկաս
-Այս ուրբաթ կիսամյակի վերջին քննություններն են, խնդրում եմ՝ աղոթե՛ք ինձ համար,- լսեցի, թե ինչպես ասաց եկեղեցու մի անդամ:
Այսպիսի հասարակ աղոթքի խնդրանքներ շատ եմ լսել այլ անդամներից, և ամեն անգամ ես նույն բանն էի այդ պահին մտածում, որ դուք ոչ թե աղոթքի, այլ սովորելու կարիք ունեք:
Տարրական դասարանից սկսած՝ ես շատ հեշտ եմ սովորել: Ավելին, ինձ համար բարդ էր հասկանալ, թե ինչու են մյուսները պայքարում մի բանի համար, ինչն ինձ համար ուղղակի հասարակ հանձնարարություն էր: Ես կարծում էի, որ նրանք պարզապես չեն ցանկանում սովորել:
Ես վերջապես ավարտեցի մագիստրոսի կրթությունս բարձր գնահատականներով: Միակ բանը, որ կանգնած էր իմ և աշխատավարձիս բարձրացման միջև, վերջին ավարտական քննությունն էր, որը պետք է ավարտեի մի քանի շաբաթվա մեջ, և իհարկե՛, ես դրա մեջ ոչ մի դժվարություն չէի տեսնում:
Երբ եկավ քննության օրը, հոգիս լցվեց վստահ սպասումով: Խորը շունչ քաշեցի և վստահ տեղս զբաղեցրի քննասենյակում: Ինձ տվեցին իմ թեստը. իհարկե՛, անհամբերությամբ բացեցի այն և վերլուծեցի իմ էսսեի հարցը: Նույնիսկ ես չէի կարողանա ինձ համար ավելի լավ հարց գրել:
Գլխումս կուտակված ամբողջ գիտելիքները հանձնեցի թղթին, փորձում էի ամեն ինչ հասկանալի գրել: Երբ ավարտեցի պատասխանս, սկսեցի մաքրագրել, որպեսզի շարադրանքս ավելի համակցված ու հասկանալի լինի, սակայն մինչ կավարտեի այն, ավարտվեց քննության ժամանակը:
Ես լրացրի վերաշարադրված էսսեն իմ հագեցած ու լրացված պատասխանով: Իմ գերհագեցած ինքնավստահությունը շրջանցեց ներքին կասկածը, որ ես պետք է անհանգստանամ արդյունքի համար: Ես վստահ էի, որ դասախոսները ուղղակի կտպավորվեն տեղեկությունների առատությամբ, որոնք ես տվել էի նրանց իմ թեմայի վերաբերյալ, և իհարկե՛, ես վախենալու առիթ չունեի: Երկու շաբաթ հետո ես ստացա իմ պատասխանը փոստով: Ես արել էի մի բան, որին չէի կարող հավատալ՝ ես ձախողել էի քննությունս: Աստվածաշնչում նկարագրվում է Պետրոս առաքյալի կյանքից մի դրվագ, որտեղ նա անում է մի բան, ինչին չէր հավատում, որ կաներ: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն աշակերտներին ասաց, որ նրանք Իր պատճառով գայթակղության մեջ են ընկնելու (Մարկոս 14.27):
Պետրոսն իր գերվստահությամբ պատասխանեց. «Եթե նույնիսկ բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի» (Մարկոս14.29): Պետրոսն այնքան վստահ էր իր վրա, որ պնդեց. «Նույնիսկ եթե պետք լինի Քեզ հետ մեռնել՝ ես Քեզ չեմ ուրանա» (Մարկոս 14:31):
Աստված Իր ամենագիտությամբ զրոյացրեց Պետրոսի տկար կողմը, ինչպես անում է մեզ հետ: Այդ ընկճված հանգամանքներում Նա թույլ տվեց, որ սատանան մաղի Պետրոսին՝ կոտրելով նրա հպարտությունը, ինչը թույլ տվեց նրան դառնալ վաղ ժամանակվա եկեղեցու առաջնորդ: Ահա սա էր Աստծո կամքը նրա համար: Չնայած Պետրոսը ժխտում էր Հիսուսի կանխատեսումը՝ այդ ամենին Հիսուսը պատասխանեց՝ նրա համար աղոթք անելով: Եվ Պետրոսի ապաշխարությունից հետո նա պետք է օգտագործվեր մյուս աշակերտներին բերելու՝ Տիրոջ հետ իրենց հարաբերությունները վերականգնելու (Ղուկաս 22.31-32):
Արդյո՞ք ձեր կյանքում կան տարածքներ, որտեղ դուք ինքնաբավ եք, աճեցնում եք վստահություն կամ անդրդվելի եք, որ այդ ասպարեզում երբեք չեք ընկնի գայթակղության մեջ: Հաճախ մենք կարող ենք ճանաչել այդ տարածքները՝ աղոթքի մեջ քիչ ժամանակ հատկացնելով դրանց: Եթե Սուրբ Հոգին ինչ-որ բան է բերում ձեր մտքին, ապա խնդրեք Հորը, որ այդ միտումը մաղի ձեր սրտից՝ օգտագործելով ցանկացած միջոց, որպեսզի կարողանաք կատարել այն բոլոր նպատակները, որոնք Աստված ունի ձեր կյանքի համար:
Աղբյուր՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը