YouVersion Bible App հավելվածում ամենաընթերցված համարը 2020 թվականին եղել է Եսայա 41.10. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը»:

Վերջերս YouVersion և Bible Gateway-ը հրապարակեցին վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ այս տարում նշանակալի մեծացել է այնպիսի տերմինների որոնումների հարցումը, ինչպիսիք են վախը, բժշկությունը, խաղաղությունն ու սերը,-հայտնում է Christian Headlines-ը: Այսպես 2020 թ-ին YouVersion-ում նկատելի է հարցումների զգալի աճ 80%-ով:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ մարդիկ շարունակում են փնտրել Աստծուն և դիմել Աստվածաշնչին զորության, խաղաղության ու հույսի համար»,- բացատրում է YouVersion-ի հիմնադիր Բոբի Գրյունեվալդը: «Չնայած 2020-ը թվական է, որը շատերը կցանկանային մոռանալ՝ մենք այս տարուն նայում ենք որպես տարի, որը պետք է հիշել՝ ինչպես է Աստված օգտագործել Աստվածաշնչի հավելվածը, որպեսզի օգնի մարդկանց, ովքեր փնտրում են պատասխաններ»:

Ընդհանուր առմամբ YouVersion-ը ցուցադրել է Աստվածաշնչով հետաքրքրվածության ամենաբարձր մակարդակը հավելվածի ամբողջ պատմության ընթացքում: 2020 թ-ին ընթերցվել է 43,6 միլիարդ Աստվածաշնչի գլուխներ, լսվել է 7,5 միլիարդ աուդիոգլուխներ և անցել աստվածաշնչյան պլանի 1,4 միլիարդ օրեր:

Նաև հարցումների քանակը՝ կապված ռասիզմի, արդարության ու ճնշումների հետ, աճել է միջինը 100 անգամ շաբաթվա ընթացքում Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Միևնույն ժամանակ ընտրությունների օրը համարների քանակը՝ կապված իշխանությունների հետ, աճել է միջինն առնվազն 50 անգամ:

Պահանջված համարներ նաև դարձել են Հովհաննես 3.16-ը, Երեմիա 29.11 և Բ Օրինաց 7.14-ը:

Աղբյուրը՝ jesustoday.info

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.