Եթե ուզում ես լինել իմաստուն կույս, երկու քայլ կա, որոնք դու պետք է նախաձեռնես: Դրանք հասարակ քայլեր են, բայց չի կարելի անտեսել, եթե ուզում ես լինել իմաստուն կույսերի շարքում.

1.      Քրիստոսին դարձրո՛ւ քո կյանքի կենտրոնը: Թո՛ղ Աստված լինի քո բոլոր մտքերի մեջ: Երբ արթնանում ես առավոտյան, շշնջա՛ Նրա անունը: Գիշերը, երբ գնում ես քնելու, կանչի՛ր Նրան մտքերում և ծնկների վրա:

«Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4.8): Պողոսը գրում է՝ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները (Ա Կորնթացիներին 3.20): Աստված գիտի քո բոլոր մտքերը: Նա գիտի ամենը, ինչ դու մտածում ես Նրա մասին:

Այսպիսով՝ Նրան տո՛ւր քո բոլոր գոհության մտքերը:

2. Աղոթի՛ր ողջ օրվա ընթացքում՝ Տե՛ր, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս: Այս հասարակ աղոթքը քո լամպի յուղն է: Այս աղոթքն արա՛ ամեն օր, և այսպիսով՝ դու կսկսես պատրաստվել Տիրոջ հետ հանդիպմանը: Դու ասում ես Աստծուն՝ Հա՛յր, ես արժանի չեմ կոչվելու Քո անունով: Ես Քո ողորմության կարիքն ունեմ: Ես գիտակցում եմ, թե ինչ եմ մտածել իմ մասին: Ես մտածում էի՝ բավականին լավ մարդ եմ: Այդուհանդերձ որքան էլ խղճուկ բարի լինեմ, դա ինձ ոչինչ չի տալիս:  Այդ ամենը կեղտոտ հանդերձներ է Քո առջև: Ես գիտեմ, որ չեմ կարող փրկվել իմ բարի գործերով: Ես Քո շնորհի կարիքն ունեմ: Տե՛ր, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս: Երբ մաքսավորն առաջին անգամ աղոթեց այսպես, Հիսուսն ասաց նրա մասին՝ Ասում եմ ձեզ, որ նա իր տուն գնաց արդարացած (Ղուկաս 18.14): Այլ խոսքերով՝ նա մեկն էր, ում առջև Հիսուսը բացեց դուռը:

«Նոյնպէս էլ Քրիստոսը… կ’յայտնուի… իրան սպասողներին փրկութեան համար» (Եբրայեցիս 9.28):

Թո՛ւյլ տուր վերջին հարցս էլ տալ՝ իսկ դու սպասո՞ւմ ես Նրա գալուստին: Ուզո՞ւմ ես տեսնել Նրան:

Ապաշխարի՛ր, և մտադրվի՛ր փնտրել Հիսուսին քո ամբողջ սրտով, մտքով, հոգով և ուժով: Նա խոստանում է, որ եթե այդպես վարվես, անպայման կգտնես Նրան: Նա քո առջև կբացի յուրաքանչյուր դուռ:

Աղբյուրը՝ facebook.com

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.