Ջո Բայդենը պատրաստվում է կատարել ԼԳԲՏ-ի աջակիցների գրեթե բոլոր ցանկությունները:

Նա հայտնել է, որ նախատեսում է հրաժարվել Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության մի քանի կետերից: Նոր փոփոխությունները կներառեն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում նոր բարձրաստիճան պաշտոնների ստեղծում ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանության համար, կրոնական բացառությունների վերացում, ինչպես նաև ցանկացած խտրականության արգելք ԼԳԲՏ-ի հանդեպ:

«Բայդենը տալիս է մեծ խոստումներ ԼԳԲՏ-ի ակտիվիստներին՝ առաջարկելով կատարել գրեթե բոլոր կարևոր առաջարկություններն իրենց ցանկությունների ցուցակից», - հայտնում է Associated Press-ը:

Նոր փոփոխությունները կներառեն՝ տրանսգերդերների զինվորական ծառայության սահմանափակումների վերացում, ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանության համար  բարձրաստիճան պաշտոնների ստեղծում Պետդեպարտամենտում, Ազգային անվտանգության խորհրդում և այլ դաշնային գործակալություններում, դաշնային կապալառուների կողմից խտրականության արգելք ԼԳԲՏ-ի նկատմամբ, Թրամփի վարչակազմի քաղաքականության չեղարկում, որը նախատեսում է սոցիալական ծառայությունների գործակալությունների, բժշկական մատակարարների, որդեգրման գործակալությունների և խնամատար ընտանիքների ու այլ կազմակերպությունների նկատմամբ կրոնական բացառություններ, հանրային դպրոցների վրա ճնշման գործադրում՝ նպատակ ունենալով տրամադրել մուտք տրանսգենդերներին սանհանգույցներ, հանդերձարաններ ու սպորտային թիմեր՝ արտացոլող իրենց գենդերային ինքնությունը, անչափահասների կոնվերսիոն թերապիայի դաշնային արգելքի աջակցություն, հավասարության մասին Օրենք՝ որպես օրենսդրական բարձրագույն նախապատվություն:

Բայդենի նախընտրական հայտարարության մեջ կայքում ասվում է, որ Թրամփի վարչակազմը ոչնչացրել է ԼԳԲՏ պաշտպանությունը՝ անելով կրոնական բացառություններ գործող օրենքներում:

«Բայդենը կփոխի Թրամփի քաղաքականությունը և կպայքարի, որպեսզի ոչ ոք չհրաժարվի բիզնեսից և չստանա մերժում պետական պաշտոնյայի կողմից մատուցվող ծառայության մեջ միայն այն պատճառով, թե ով են իրենք», -ասվում է Բայդենի կայքում:

Աղբյուրը՝ bog.news

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.