Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով, որ նեղություն կունենաք
«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք, բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհ. 16.33)։
Աշխարում միշտ էլ կա տառապող, օգնության և խաղաղության համար աղոթող մեկը։ Շատ անգամ մենք միայն տեսնում ենք աչքի երևույթը։ Այն, ինչ տեսնում ենք, մտնում է մեր միտք և շարժվում դեպի սիրտ։ Հիմա էլ, աշխարհն անցնում է նեղությունների միջով։ Հետևաբար, խաղաղությունը փոխարինվել է վախով, քանի որ այս նեղության մեջ միակ բանը, որ աշխարհը կարող է տեսնել` վախն է։ Հիսուսը` Աստծո որդին, երկրի վրա անցավ դժոխքի միջով մեզ խաղաղություն տալու համար։ Այսպիսով, եթե Հիսուսն արեց դա մեզ համար և կենդանի է այսօր մեր մեջ, ուրեմն մենք պատճառ չունենք վախենալու։ Մենք ունենք խաղաղություն, որովհետև Հիսուսն է մեր խաղաղությունը։
«Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհ. 14.27)։
Հավատալ առանց տեսնելու
«Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։ Եւ քեզ կհուսան քո անունը ճանաչողները, որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տեր» (Սաղմոս 9.9-10)։
(Մատթևոս 8.1-4)-ում Հիսուսը սարից իջնում է և շատերը հետևում են Նրան։ Եւ երբ սարիցն իջավ, շատ ժողովուրդներ գնացին նրա ետևից։ Եվ մի բորոտ գալով նորան՝ ասաց. «Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան՝ դիպավ եւ ասեց՝ կամենում եմ՝ սրբվիր»։
Կարո՞ղ եք պատկերացնել Հիսուսին դեմ առ դեմ կանգնած՝ ձեզ ասելիս. «Կամենում եմ»։ Հավանաբար, խաղաղությունն ու ուրախությունը համակեցին այս մարդուն, ով երկար ժամանակ էր, ինչ տառապում էր այդ հիվանդությունից։ Աստված ծրագիր ուներ այս մարդու համար։
Այսպիսով, ամեն մեկը չէ, որ նեղության միջով անցնում է, կունենա նույն արդյունքը։ Սա չի նշանակում, որ Աստված չի ուզում հրաշք անել քո կյանքում։ Պարզապես, եթե Աստված կամենում է, ուրեմն դու ևս կամենու՞ մ ես, որ Նա վերահսկի քո կյանքը, եթե անգամ չգիտես, թե վաղն իր հետ ինչ է բերելու։
«Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ։ Ուրեմն էգուցուայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցուայ օրն իր համար հոգս կանէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը» (Մատթևոս 6.33-34)։
«Ձեր սրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք» (Հովհ. 14.1)։
Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։ (Սաղմոս 34.4)։
Ունենալ հավատք նեղութհան մեջ
Հիսուսը հաճախ խոսում էր առակների կամ պատմությունների միջոցով։ Այս առակները դժվար էր հասկանալ աշակերտների և Հիսուսին հետևող մարդկանց համար։
«Կինը, երբ ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբ երեխան ծնեց, նեղութիւնն էլ չի յիշում՝ այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ» (Հովհ. 16.21)։
Նախքան սա, Հովհանու 16.16-ում Հիսուսն ասում է. «Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ. եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ, որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում»։ Աշակերտները բոլորովին չէին հասկանում, թե ինչ է Հիսուսն ասում։
Իրականում, նրանք չէին հասկանա այնքան ժամանակ, մինչև Հիսուսն իր մահից և հարությունից հետո կրկին չհայտնվեր նրանց (Ղուկաս 24.36-49): Մեր ամբողջ կյանքում կունենանք հանգամանքներ, որ այդ պահին չենք հասկանա։ Բայց ավելի ուշ, Աստված ցույց կտա և կօգնի հասկանալ, թե ինչ էր անում ամբողջ մեր նեղությունների ընթացքում։
Օրինակ բերեմ իմ կյանքից, երբ մայրիկիս մոտ ախտորոշվեց 2-րդ աստիճանի մելանոմա (մաշկի ուռուցք)։ Այս պատմությունը սկսվում է 2017թ.-ից, երբ, ընտանիքիս անդամներից որոշները և ես, մեկնեցինք ճանապարհորդության։ Մենք բոլորս այնքան ոգևորված և սպասումներով լի էինք։ Բայց մայրս մի մեծ, ցավոտ բշտիկ ուներ ձեռքին։ Նա անհանգստացած էր, բայց պատկերացում անգամ չուներ, թե որքան վատ իրավիճակ էր։
Երբ վերադարձանք, մայրս գնաց բժշկի և պարզեց իր քաղցկեղի մասին։ Ես աշխատանքի էի, երբ ստացա ստուգման արդյունքները։ Վախը համակեց ինձ, բայց միևնույն ժամանակ խաղաղությունը պատեց ինձ։ Երբ մայրս եկավ տուն այդ օրը, տեսավ ինձ և սկսեց լալ։ Մոտեցա նրան, գրկեցի և մինչ նա լալիս էր՝ գլուխը ուսիս հենած, ասացի. «ամեն բան լավ է լինելու»։
Ես անկեղծորեն չունեի ոչ մի փաստ, որ ամեն բան լավ էր լինելու, բայց Աստված ինչ-որ կերպ ինձ խաղաղություն էր տվել։ Այսպիսով, այս ամբողջ փորձության ընթացքում մայրս մոտեցավ Աստծուն և վերանվիրաբերեց իր կյանքը Հիսուսին։ Այո, մայրս այսօր ազատ է քաղցկեղից։
Այո շատ նեղություններ կունենանք, քանի դեռ այստեղ ենք, բայց Հիսուսն ասաց, որ Նրա մեջ խաղաղություն կունենանք (Հովհ. 16.33)։
Ի՞նչ է նշանակում սա
Խաղաղությունը կմնա մեր սրտերում անգամ փորձության ժամանակ, անգամ, երբ աշխարհն ատի մեզ։ Եվ աշխարհը կատի մեզ, քանի որ սկզբում Հիսուսին ատեց (Հովհ. 15.18-20)։ Ուրեմն, շարունակեք ունենալ հավատք և հաստատակամություն ձեր փորձության մեջ։ Աստված քեզ հետ է և քեզ չի թողնի։
«Արդ մենք, հաւատքով արդարացած լինելով, Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։ Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով, որ նեղութիւնը համբերութիւն է գործում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. յոյսն էլ չէ ամաչեցնում, որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը, որ տրուեցաւ մեզ» (Հռ. 5.1-5)։
Հայր Աստված, աղոթում եմ ամեն մեկի և յուրաքանչյուրի համար, ով կարդում է սա և վստահում է իր փորձությունները Քեզ։ Աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր անցնում են լուրջ փորձությունների միջով, որ տաս նրանց այն խաղաղությունն ու դիմացկունությունը, որի կարիքն ունեն։ Բայց ամեն բանից առավել աղոթում եմ, որ քո կամքը կատարվի՝ ըստ Քո ծրագրի մեզ համար։ Հիսուսի անունով խնդրեցի, Ամեն։
Ռեբեկա Գորդոն
Աղբյուրը՝ www.christianity.com
Թարգմանեց Աննա Նիկողոսյանը