Ցրտից դողացող մոտ տասը տարեկան մի տղա, ոտաբոբիկ կանգնել էր կոշիկի խանութի ցուցափեղկի դիմաց և առանց դադարի նայում էր կոշիկներին:

- Նրան մոտեցավ մի կին և հարցրեց.

- Իմ փոքրիկ ընկե՛ր, ի՞նչ ես նայում այս ապակուց այն կողմ, ինչի՞ մասին ես մտածում:

- Ես խնդրում եմ Աստծուն, որ Նա ինձ տա մի զույգ կոշիկ,-պատասխանեց տղան:

Տիկինը տղայի ձեռքից բռնեց և նրա հետ մտավ խանութ: Նա խնդրեց վաճառողին բերել մանկական վեց զուգագուլպա և հարցրեց, թե կարո՞ղ է բերել տաք ջրով թաս ու սրբիչ:

Աշխատակիցը բերեց ամենը, ինչ խնդրել էր կինը: Նա տարավ տղային խանութի հետնամաս, հանեց ձեռնոցները, լվաց երեխայի ոտքերը, չորացրեց սրբիչով: Վաճառողը բերեց զուգագուլպան: Տիկինը մեկ զույգը հագցրեց տղային, ապա փորձեց ու գնեց նրան  կոշիկներ: Խնդրեց փաթեթավորել մնացած զուգագուլպաները և տվեց տղային: Հետո շոյեց տղայի գլուխը և ասաց.

- Հիմա դու, անկասկա՛ծ, քեզ ավելի լավ ես զգում:

Նա շրջվեց, որպեսզի հեռանա:

Այդ ժամանակ տղան բռնեց նրա ձեռքից և նայելով նրան արցունքներն աչքերին՝ հարցրեց.

- Դուք Աստծո կի՞նն եք:

Հ.Տ. Նկարում պատկերված է ավստրիացի տղան, ով ստացել է նվեր կոշիկ Կարմիր Խաչից, 1945թ.:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.