Կցանկանայի կիսվել մի պատմությամբ, որն ինձ խորը հուզեց: Այս պատմությունը ամերիկացի զինվորի մասին է Վիետնամում: Նա արդեն բարձրացրեց ոտքը, որպեսզի դնի ականապատ դաշտին՝ ծածկված իր աչքից: Նրա ընկերը դաշտի մյուս կողմից տեսավ մոտեցող վտանգն իր թաքստոցից, բարձրացավ բարիկադից և գոռաց, որ ընկերը կանգնի:

Այդ պահին քաջ երիտասարդը հրազենային վիրավորում ստացավ, որն ընդհատեց նրա կյանքը: Մի քանի տարի անց ԱՄՆ-ում Պատվավոր հիշատակի արարողության ժամանակ մի զինվոր, ում կյանքը փրկվել էր ականապատ դաշտում, հանդիպեց իր ընկերոջ կնոջ ու որդու հետ: Տղան, որ յոթ տարեկան էր, երբեք հնարավորություն չէր ունեցել իրականում ճանաչել հորը: Զինվորը տեսնում էր, որ տղայի սիրտը կոտրված է, դրա համար ծնկեց ու գրկեց նրան. «Ուզում եմ՝ իմանաս, որ հայրդ փրկել է կյանքս»: Տղան նայեց զինվորին, այտերից արցունքներ էին հոսում, և ասաց.«Պարո՛ն, Դուք դրան արժանի՞ էիք (գնահատո՞ւմ եք դա, արժե՞ր)»:

Լեոնարդ Ռավենխիլը մի անգամ տվեց այսպիսի հարց. «Քո արժեքներն արժե՞ն Հիսուսի մահվան»: Մենք չենք փրկվել նրա համար, որ լինենք հղկված կախազարդեր Աստծո համար դարակի վրա՝ հավիտենության մեջ տեղ զբաղեցնող: Ո՛չ, մենք ծնվել ենք յուրահատուկ տաղանդներով ու ընդունակություններով ու փրկվել ենք Աստծո շնորհով: Ամենահարմար պատասխանն այս նվերին լիովին կյանքը ընծայելն է Աստծուն և կատարելը կոչումդ:

Այս բաների լույսի ներքո ի՞նչ պետք է անենք: Հնարավոր է՝ ունեք ցանկություն Աստծուն պատասխանելու՝ առաջարկելով ձեր կյանքը որպես հրթիռակիր, որ տարածեք Աստծո Արքայությունը, բայց չգիտեք՝ ինչից սկսել: Երբ Սավուղը, ով հետո դարձավ Պողոս առաքյալը, հանդիպեց Դամասկոսի ճանապարհին Տիրոջը, այսպիսի հարց տվեց.«Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» (Գործք. 9.6):

Ահա, թե որտեղ է սկսվում մեր ճանապարհորդությունը՝ այս հասարակ հարցից. «Տե՛ր, ի՞նչ ես ուզում, որ ես անեմ կյանքիս հետ»: Այս ճամփորդությունը քեզ կբերի միսիոներական դաշտ կամ բժշկական ինստիտուտ, կդառնաս շինարար, բիզնեսմեն, ղեկավար կամ հովիվ… Աստծո կամքը քո կյանքում բացահայտելը որոշումը չէ, թե ինչ ես դու ուզում, այլ այն՝ ինչ Նա է կամենում: Սա հոգևոր որոնման բարձրագույն արժեք է, և կարիք կա, որ մեզ դրանում առաջնորդի Սուրբ Հոգին: Սրա համար առաջարկում եմ ձեզ սկսել այս ճամփորդությունը առաջնորդության ու ուղղորդման աղոթքով. «Երկնայի՛ն Հայր, այսօր ես հանձնում եմ կյանքս որպես կենդանի զոհ: Դու ինձ համար տվեցիր Քո Որդուն, և ես ամբողջովին ինձ Քեզ եմ հանձնում: Սա իմ ողջամիտ ծառայությունն է: Իմ երազանքներն ու ցանկությունները դնում եմ ոտքերիդ տակ և խնդրում եմ, որ Քո կամքը կատարվի իմ կյանքում: Գործածի՛ր իմ մահկանացու ձեռքերը, որպեսզի կառուցես Քո աներեր Արքայությունը: Օգտագործի՛ր կյանքս, որպեսզի խթանես Քո նպատակները: Հիսուսի անունով, ամեն»:

«Քրիստոս բոլոր Ազգերի համար» ծառայության նպատակը շատ հստակ է: Աստված կանչել է ավետարանել Հիսուս Քրիստոսի ուղերձը Քեյփթաունից մինչև Կահիրե...և ամբողջ աշխարհով: Այս ամենն արդյունավետ անելու համար մենք ձեր կարիքն ունենք: Ամբողջ սրտով աղոթում եմ, որ իմանաք Աստծո նպատակը ձեր կյանքի համար և վստահ լինեք դրանում և որ այն կատարեք ջանասիրաբար:

Աղբյուրը՝ ru.cfan.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.