Դուք դադարում եք ապրել, երբ դադարում եք սիրել
Դուք դադարում եք ապրել, երբ դադարում եք սիրել: Հիսուսն ասաց. «Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։ 28 Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. Այդ արա՝ եւ կ’ապրես» (Ղուկաս 10.27-28):
Կյանքը մեծագույն պարգև է՝ տրված քեզ Աստծուց: Սակայն կյանքն իմաստ չունի, եթե նրանում չկա սեր:
Հնարավոր է՝ քո ծնունդի հանգամանքներն հեռու էին իդեալական լինելուց: Գուցե դու ծնվել ես ոչ լիարժեք ընտանիքում, չես ճանաչում քո հորը կամ քո ծնվելը ոչ ոք չէր ցանկանում: Այդ ամենը կարևոր չէ: Աստված քեզ կյանք է տվել, որպեսզի դու հաղթես մահվանը սիրո միջոցով:
Սերը սկսվում է ընտանիքից: Ընտանիքը սիրո դպրոցն է: Այնտեղ մենք սովորում ենք ներել, ընդունել, զիջել և սիրել՝ չնայելով ոչ մի բանի: Ընտանիքը ստեղծվել է Աստծո կողմից՝ որպես սիրո վայր: Հետևաբար, երբ մահանում է սերը, մահանում է և ընտանիքը:
Եկեղեցին Աստծո ընտանիքն է, և նրա միջոցով մենք սկսում ենք սիրել յուրաքանչյուր մարդու: Մեր հավատքը պետք է առաջնորդվի սիրով (Գաղատացիս 5.6): Եվ առանց սիրո ոչինչ իմաստ չունի (Ա Կորնթ. 13.3): Սերն Ավետարանի ուժն է: «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3: 16):
Եթե կորցրել եք կյանքի ուրախությունը, ուրեմն՝ դադարել եք սիրել: Հնարավոր է՝ մտերիմ մարդիկ հրել են ձեզ մերժման փոսը և վիրավորանքի ու դառնության քարեր նետել: Այդ ամենը կարևոր չէ: Աստծո սերը երբեք չի դադարում: Նրա սերը բավարար է, որ հարություն տա ձեզ մեռելներից և վերադարձնի կյանքի ուրախությունը:
Աստված ապացուցել է Իր սերը մեր հանդեպ՝ Հիսուս տառապեց ու մահացավ խաչի վրա մեր մեղքերի փոխարեն: Հիմա պետք չէ դուք տառապեք ու մահանաք: Սրանում է կայանում Բարի Լուրի՝ Ավետարանի իմաստը: Հիսուս եկավ նրա համար, որ դուք կյանք ունենաք և ավելի ունենաք (Հովհաննես 10.10):
Դիմե՛ք հարուցյալ Հիսուսին այսօր, և ընդունե՛ք Նրա սերը: Սկսե՛ք սիրել Նրան և ձեզ շրջապատող մարդկանց ու կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը լեցվում իմաստով, ուրախությամբ ու երջանկությամբ:
Սկսե՛ք սիրել ու սիրված եղե՛ք: Վարվե՛ք այդպես ու կապրեք:
Աղբյուրը՝ bogblag.tv