«Բայց եթէ դուք մէկին մի բան ներէք, ես էլ. Որովհետեւ ես էլ եթէ մի բան ներեմ, որին որ ներում եմ՝ ձեզ համար է Քրիստոսի առաջին։ Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք» (Բ Կորնթ.2.10-11):

Ներումն օգնում է մեզ, քանի որ տալիս է հնարավորություն Աստծուն մեր միջոցով իրականացնել Իր ծրագրերը: Ես զգում եմ ինձ երջանիկ ու առողջ, երբ իմ հոգին չներելու թույնով լեցված չէ: Զայրույթը, վիրավորանքը և չներելը բերում են սթրեսի և անհանգստության, ինչի արդյունքում մարդկանց մոտ կարող են զարգանալ լուրջ հիվանդություններ:

Հայրը չի ների  մեղքերը, քանի դեռ մենք չենք ներել ուրիշներին: Ինչ սերմանենք, այն էլ կհնձենք (տե՛ս Մատթես 6.14-15, Գաղատացիս 6.7-8):

Եթե ցանում եք ողորմություն, ողորմություն էլ կհնձեք, իսկ եթե սերմանում եք դատապարտություն, կհնձեք էլ դատապարտություն: Ձեզ պետք է ներել մարդկանց Աստծո շնորհով, որպեսզի ձեր սիրտը միշտ բաց լինի Տիրոջ համար:

Չներելը թույլ է տալիս սատանային գրավել փոքրիկ հենակետ, որի վրա ժամանակի ընթացքում նա կկառուցի ամրոց: Այդ ամրոցը կխանգարի Սուրբ Հոգու աշխատանքին: Ներելով ուրիշներին՝ դուք թույլ չեք տալիս հակառակորդին ստանալ առավելություն, և ոչինչ չի խանգարում ձեր մտերիմ հարաբերությանն Աստծո հետ:

Դուք կարող եք հաղթել թշնամուն Սուրբ Հոգու զորությամբ, եթե հնազանդվեք Աստծո Խոսքին: Այդ պատճառով ինքներդ ձեզ լավություն արե՛ք ու սովորե՛ք արագ ներել ուրիշներին:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.