Խնդրել Հիսուսի անունով. Դեյվիդ Ուիլքերսոն
«Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի» (Հովհաննես 16.24)։
Երբ Հիսուսը վերջին ժամերն անցկացրեց Իր աշակերտների հետ, ասաց նրանց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ» (Հովհ. 16.23): Հետո շարունակեց. «Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի»(16.24):
Ինչպիսի՜ անհավատալի հայտարարություն: Երբ սա տեղի ունեցավ, Քրիստոսը նախազգուշացրեց Իր հետևորդներին, որ Ինքը հեռանալու է, և Նա կարճ ժամանակ չի տեսնելու նրանց: Սակայն նույն կերպ Նա վստահեցրեց, որ նրանք կարող են ունենալ երկնքի բոլոր օրհնությունները: Նրանց մնում է միայն խնդրել դրանք Նրա անունով:
Ամենավառ օրինակը անհայտ մարդն է, ով Հիսուսի անունով մեծամեծ գործեր էր անում: Այս մարդը Հիսուսի մերձավոր շրջապատում չէր, բայց նա ի զորու էր հրաշքներ գործել Տիրոջ անունով: Նա ասում էր, որ ամբողջ զորությունը Քրիստոսի անունով է գործում: Ի՜նչ զարմանալի բան է: Այս մարդը չէր վայելում անձնական մտերմություն Հիսուսի հետ, ինչպես տասներկու առաքյալները: Նա նաև չուներ այն մեծ հայտնությունները, որոնք ունեցել էին աշակերտները: Անհայտ է անգամ նրա հավանական ներկայությունը Հիսուսի՝ սարալանջերում և գետի ափերին անցկացրած քարոզներին:
Բայց այս մարդն ակնհայտորեն Հիսուսի հետևորդն էր: Ինչո՞ւ։ Քանի որ Նա ընդունեց Քրիստոսի խոստումները և գործեց դրանց համաձայն: Եվ հրաշքներ պատահեցին: Նա պետք է որ աղոթող, ծոմ պահող մարդ լիներ: Ի վերջո, Հիսուսը շեշտեց, որ դևերը վտարվում են միայն աղոթքով ու ծոմ պահելով:
Այս առումով, անհայտ տղամարդը խիստ հակադրվում է Հիսուսի աշակերտներին: Տասներկուսին անձամբ Հիսուսը սովորեցրել էր բախել, փնտրել, խնդրել երկնայինները: Տասներկու առաքյալները ուսուցանվեցին, որ Հոր բոլոր օրհնությունները՝ ամբողջ շնորհը, զորությունն ու ուժը, գտնվում են Քրիստոսի մեջ: Եվ նրանք լսել էին, թե ինչպես է Հիսուսը հայտարարում բազմությանը. «...ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։ Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ»(Հովհաննես 14.12-14):
Գտնվեց մեկը, ով գործածեց Հիսուսի առաջարկած Խոսքը: Նա բարձրաձայնեց Հիսուսի խոստումը, և նրա հավատքը պատվվեց Աստծո կողմից: Նա գիտակցեց, որ Տերը հրաշքներ կանի իր միջոցով՝ Հիսուս Քրիստոսի անունով:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը