Շքամուտքի ետևում
Ամեն տուն ունի ճակատային (դիմային) մաս՝ շքամուտք: Այն ներկված է, հավաքված: Նրա խնդիրն է մարդկանց վրա տպավորություն թողնելը: Առաջացնել նրանց հիացմունքն ու գովասանքը: Այնտեղ մենք ընդունում ենք հյուրերին: Նրա վիճակից է կախված մեր ինքնագնահատականը:
Ամեն տուն նաև ունի ետնաբակ: Սովորաբար այնտեղ դրված է այն, ինչ ափսոս է նետելը: Այն, ինչ վաղուց կոտրված է, և այն, ինչին չի հասնում ձեռքը նորոգելու համար: Այնտեղ նկատելի են ներկի խնայողության հետքերը, և մաքրությամբ էլ ետնաբակը հազվադեպ է աչքի ընկնում:
Յուրաքանչյուրի կյանքում կա շքամուտք և ետնաբակ: Շքամուտքին նայում են մարդիկ, բայց Աստված գալիս է մարդկային կյանքի ետնաբակ:
Ես հանդիպել եմ բազում մարդկանց, ովքեր արտաքուստ երևում են պատկառելի, ասում են ճիշտ բաներ և անգամ ընկերություն են անում ճիշտ մարդկանց հետ, բայց կյանքում նրանց մոտ չի ստացվում:
Եվ ես ցանկանում եմ ասել. «Աստվա՛ծ, Դու անարդար ես: Նայի՛ր նրանց: Նրանք եկեղեցի են մասնակցում, գիտեն Խոսքը, սովորում են և սովորեցնում ուրիշներին, փորձում են լավ տեսք ունենալ, նպատակներ են դնում...»:
Բայց այսօր Նա ինձ ասաց. «Որդի՛ս, դու դատում ես արտաքին տեսքով: Ես նրանց ետնաբակում եմ եղել: Հասկանո՞ւմ ես՝ Ես կարող եմ բացահայտ հատուցել, եթե գաղտնիի հետ ամեն ինչ կարգին է: Չէ՞ որ դու հավատում ես, որ անտեսանելիից տեղի է ունենում տեսանելին:
Ես սպասում եմ, մինչև Իմ երեխաները կգան իրենց կյանքերի ետնաբակ և այնտեղ կարգի կբերեն: Իսկ նրանք միայն ներկում են դիմային մասը»:
Դու հասկացա՞ր:
-Այո՛, ասացի ես,- և հիմա կիսվում եմ սրանով Ձեզ հետ:
Վադիմ Կալացեյ
Աղբյուրը՝ facebook.com