Սովորի՛ր ցնծալ Աստծո սիրո մեջ
Արդյո՞ք դուք կամ ձեզ շրջապատող մարդիկ կարողանում եք գիտակցել, թե որքան շատ է Աստված սիրում ձեզ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է դա այդպես։ Պետք չէ Աստծո սիրո ընդունումն ավելի բարդ պատկերացնել։ Փոխարենը, դուք պարզապես պետք է հավատարիմ մնաք այս երկու պարզ ճշմարտությանը՝
- Նա ցանկանում է, որ մենք լինենք այնպիսին, ինչպիսին Նա արարել է մեզ։
- Նա ցանկանում է տեսնել, թե ինչպես եք ապրում լիարժեք, ամբողջական և բովանդակալից կյանքով։
Կարճ ասած՝ Նա ցանկանում է, որ Իր զավակը ցնծա Իր օրհնության, ողորմության, սիրո մեջ և ուշադրություն չդարձնի աշխարհի դժվարություններին։
Ոչ մի խնդիր չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց։
Հնարավոր է՝ այսօր դուք առերեսվում եք մի շարք խնդիրների հետ և Աստծո կարիքն ունեք։ Լավ կլինի՝ կենտրոնանք Աստծո անսահման սիրո վրա և հանձնեք ձեր խնդիրները Աստծո ձեռքերի մեջ։
Աստծո սերը միշտ ներկա է։
«Եթե նեղության մեջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկության վրա քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկե ինձ»։ Սաղմոս 138.7:
Աստված միշտ ցանկանում է ունենալ փոխհարաբերություն Իր զավակների հետ և տարածում է Իր սերը Իր զավակների կյանքում։ Աստված ճանաչում է քեզ։ Նա սիրում է քեզ և ցանկանում է պաշտպանել քեզ։ Միայն դու պետք է պատրաստ լինես ընդունել Աստծո սերն ու օրհնությունը քո կյանքում։
Աղբյուրը՝ inspiration.org
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը