Հիսուս Քրիստոսը միակն է, Ով իրականում լուծում է խնդիրները. Ռեյնհարդ Բոնկե
Կան անհամար քանակի կուլտեր՝ խոստացող ինքնակատարելագործվելու մեդիտացիայի միջոցով, խելքի ուժով, տիեզերական էներգիայի կամ կապված հավիտենության հետ: Բայց ճշմարտությունն այն է, որ դրանք առաջարկում են ժամանակավոր թեթևություն կամ հոգու հանգստություն, եթե անդադար դրանով զբաղվես, ինչպես, օրինակ, յոգայով: Բայց դա դեղորայք չէ քաղցկեղի դեմ՝ մեղքի, որ հանդիսանում է մեր ներքին լարվածության արմատը:
Ինչպես ասում է ասպիրինի գովազդը. «Հանգստացնում է գլխի ցավը, սակայն չի ազդում սրտի վրա»: Հոգեբանը ինձ վստահեցրեց, որ բոլոր մարդկանց պետք է հանգստացնել: Ես նայեցի նրան և ասացի. «Պարո՛ն, խորտակվող նավում գտնվող մարդուն ավելին է պետք, քան հանգստությունը: Նրան փրկություն է պետք: Նրան պետք չէ, որ իրեն հանգստացնեն, երբ խորտակվում է»:
Հիսուսը մեկնում է Իր ձեռքերը՝ մեխով գամված, խորտակվող աշխարհի մարդկանց, բռնում է նրանց, բարձրացնում և ասում. «Ես տեսնում եմ, և դրա համար դուք նույնպես կապրեք»: Մեծն Բժիշկը կրում է Հիսուս անունը, որ նշանակում է ՓՐԿԻՉ: Փրկությունը Նրա հատուկ հանձնարարությունն է, Նրա և միայն Նրա: Նա եկավ աշխարհ, որ «քանդի սատանայի գործերը և ազատի խոշտանգվածներին»:
Նա չէր առաջարկում ուղղակի ընդունել հանգստացնող կամ մորֆի: Օգնել մարդկանց մոռանալ կամ չանհանգստանալ կամ ստիպել նրանց ծիծաղել, բժշկություն չէ: «Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր» (Գործ. Առ. 10.38):
Նա Հարությունն է և Կյանքը: Մենք լիովին վստահում ենք Նրան: Թո՛ղ Աստված օրհնի ձեզ:
Աղբյուրը՝ facebook.com/CfaNrus