Տարիներ առաջ Հայաստան այցելեցին Ջոն և Լիզա Բիվերները: Նրանք եկել էին մեր տարեկան կոնֆերանսին քարոզելու: Երեկոյան ընթրիքի ժամանակ Լիզան ասաց. «Ես Աստծուց մի բան եմ զգում, որ ասեմ: Եկել է ժամանակը, որպեսզի հայ ազգը զոհի կարգավիճակից տեղափոխվի հաղթողի կարգավիճակ: Ձեր ազգը հերոս է, ոչ թե զոհ»: Հաջորդ օրը նա այդ մարգարեական ուղերձը կիսվեց եկեղեցու հետ:

Գիտեք Հիսուսը զոհվեց, բայց հաղթեց:

Մեր օրերում սատանան խաբում է մարդկանց տանելով դեպի զոհի կարգավիճակի ամեն բնագավառում: Ես իմ ողջ հովվական փորձառության մեջ տեսել եմ, որ բոլոր հուսահատված և պարտված մարդիկ նրանք են, ովքեր իրենց զոհի կարգավիճակի մեջ են դնում: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց սրտի և մտքի մեջ չեն հանձնվում և մի քայլ առաջ են գնում, զոհից տեղափոխվում են հերոսի կարգավիճակի:

Հերոս կոչվելու համար ինքներս մեր մեջ պետք է ձևավորենք հերոսի բնավորություն:

Մենք ազգովի պետք է զոհի կարգավիճակից փոխվենք հերոսի կարգավիճակի:  Օրինակ, Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն հայ է նահատակվել: Մենք նրանց կոչում ենք զոհ, բայց այնքան կարևոր է, որ մեր ներսում նրանց հերոս համարենք: Հավատացեք սա շատ կարևոր է:

Մեր հավատքը և մտածելակերպը պետք է մեզ զոհից վերածեն հերոսի: Հիսուս Քրիստոսը, նույնիսկ խաչին գամված զոհ չէր. Նա հերոս էր: Այո, Նա զոհվեց և նահատակվեց, և այդ ամենը մեր փրկության համար: Եթե մեկը զոհվում է ուրիշի փրկության համար, դա լիակատար հերոսություն է:

«Եվ տեսա, և  ահա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ, և մի պսակ տրվեց նրան, և նա դուրս եկավ հաղթելով և հաղթելու համար»։ Հայտ. 6.2

Եվ մենք նույնպես պետք է այդպիսին լինենք: Աստվածաշնչում տեսնում ենք, որ ոչ մի հերոս սկսած Աբրահամից մինչև առաքյալները, զոհի կարգավիճակում չեն հայտնվել, քանի որ հավատքով էին ապրում: Հերոսի բնավորություն ունենալու և հերոսի կյանքով ապրելու համար մենք պետք է նորոգենք մեր միտքը, և ինքներս մեզ նայենք ոչ թե որպես զոհի, այլ հերոսի:

Մեր նպատակն է ոչ միայն փրկվել, այլև նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եկեք այս դժվար օրերին չկորցնենք մեր հավատքը և վստահությունն առ Աստված:

Երանելի ենք, որ պատկանում ենք Հիսուս Քրիստոսին և ունենք հավիտենականություն: Մենք պետք է հաղթող լինենք Հիսուս Քրիստոսի մեջ մեր կյանքի բոլոր բնագավառներում:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.