«Քանի որ հազիվ թե արդարի համար որևէ մեկը մեռնի (թերևս լինի մեկը, որ բարի մարդու համար համարձակվի մեռնել), բայց Աստված Իր սերը մեզ հայտնեց դրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար» (Հռոմեացիներին 5.7,8)

Զորամասերից մեկում մի անգամ այսպիսի միջադեպ տեղի ունեցավ։ Զորավարժությունների ժամանակ սպան նռնակ է նետում նորակոչիկների դասակի ուղղությամբ։ Բոլոր զինվորները խուճապահար փախչում են, որպեսզի իրենց կյանքը փրկեն։ Բայց հետո պարզվում է, որ նռնակը կեղծ էր, և սպան նետել էր այն, որպեսզի ստուգեր երիտասարդ զինվորների արագ կողմնորոշվելու ընդունակությունը։

Որոշ ժամանակ անց զորամասը համալրվում է նորակոչիկներով։ Սպան որոշում է կրկնել կեղծ նռնակի հնարքը՝ խնդրելով, որ բոլոր իմացողներն անտեղյակ ձևանան։ Եվ երբ կեղծ նռնակը նետում է  զինվորների ամբոխի մեջ, բոլորը կրկին փախչում են, բայց մի նորակոչիկ, չիմանալով, որ նռնակը կեղծ է, արագ պառկում է դրա վրա, որ իր մարմնով փակի և պաշտպանի մյուսներին բեկորներից։ Իր ծառայակից ընկերների համար նա պատրաստ էր կյանքը զոհել։

Շուտով այդ երիտասարդ զինվորը Արիության մեդալ է ստանում։ Սա այն եզակի դեպքերից էր, որ այդ պարգևը տրվեց ոչ ռազմական գործողություններում ունեցած հաջողությունների համար։

Եթե ես լինեի այդ նորակոչիկի փոխարեն, հավանաբար, մյուսների պես կփախչեի և կթաքնվեի կյանքս փրկելու համար։ Եվ իմ մտքով անգամ չէր անցնի մահանալ ընկերներիս համար, առավել ևս՝ անծանոթ մարդկանց, հատկապես, որ նրանց մեջ գուցե վատ մարդիկ էլ լինեին։ Բայց մեր Տերը ցանկացավ մահանալ ամենավերջին մեղավորների համար և փրկեց մեզ՝ Իր մարմինը խաչը բարձրացնելով։

Աղբյուրը՝ lepta.net

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.