Ինքնասպանությունը ելք չէ
«Եվ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացավ, եւ գնաց ինքնիրան խեղդեց»։ Մատթեոս 27.5
Երբեմն կյանքը կարող է թվալ անհույս։ Գուցե կորցրել ես քեզ հարազատ մարդու կամ քեզ դավաճանե՞լ են, ցա՞վ են պատճառել։ Հիշի՛ր՝ դու մենակ չես։
Մի՛ մտածիր անել այն, ինչ արեց Հուդան։ Փոխարենը կարող ես բացել Աստվածաշունչը և կարդալ, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները, փորձությունները Աստծո մարդիկ։ Թվարկե’նք նրանցից մի քանիսը.
- Դավաճանություն - Դավիթ
Դավիթն Աստծո սրտի համեմատ մարդ էր։ Նա փախչում էր Սավուղ թագավորից, ում ծառայել էր։ Թշնամին գերի էր տարել իր ընտանիքին։ Շատերը երես էին թեքել նրանից։
«Դավիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել, նրա համար որ բոլոր ժողովրդից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղերանց ու աղջկանց համար. Բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստուծովը»։ 1 Թագ. 30.5
Դավիթը դժվարությունները կարողացավ հաղթահարել Աստծո շնորհիվ։
- Կորուստ - Հոբ
Սատանայի ծրագրի պատճառով Հոբը կորցրեց ամեն բան՝ իր ունեցվածքը, ընտանիքը, անգամ իր առողջությունը։
«Նա ինչի՞ համար է թշվառին լույս տալիս, եւ դառնահոգիներին՝ կյանք.
Որոնք սպասում են մահվան, եւ նա չէ գալիս. Եւ նրան գանձերից ավելի են որոնում։
Որոնք ուրախանում են հրճվանքով, եւ զվարճանում են, որ գերեզման են գտել»: Հոբ 3. 20-22
Շատ դժվար է պատկերացնել Հոբի տառապանքը։ Բայց նա գիտակցեց, որ իրեն միայն Աստված կարող է օգնել։
«Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնե անիմաստ խոսքերով։ Իրավ՝ խոսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չգիտեի»։ Հոբ 42.3
- Անհուսություն - Պողոս
Պողոսն անվախ միսիոներ էր (Գործք. 21.13), ով երգում էր բանտում (Գործք. 16.25)։ Նա գրել է Նոր Կտակարանի մեծ մասը։
«Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չգիտենաք այն նեղությունն որ Ասիայումը մեզ եղավ. Որ մեր կարողությունիցն ավելի ծանրաբեռնվեցանք. Մինչեւ որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք»։ 2 Կորնթ. 1.8
Քանի որ մենք Աստծո զավակներն ենք, մեր կյանքը չի կարող անհույս լինել։ Մենք պետք է ապավինենք մեր Ամենակարող Աստծուն։ Այս բոլոր մարդիկ անցել են ցավի, տառապանքի միջով, բայց Աստված նրանց համար ուներ մեծ ծրագիր։
Կառաջարկեմ, որ կարդա՛ք 2 Կորնթ. 4.1, 6.1-ը։ Այս համարներում խոսվում է Պողոսի մասին։
Աղոթք այս շաբաթվա համար.
«Աստված ի՛մ, գուցե հիմա ահավոր վիճակում եմ, բայց իմ ապավենը Դու ես։ Տե՛ր, Քո սերը անսահման է ինձ համար։ Դու ամեն բան գիտես։ Քո ծրագիրը իմ կյանքի դժվարություններից ավելի մեծ է։ Եվ հավատում եմ, որ դու ինձ կօգնես և այս ամենից կազատես»։
Աղբյուրը՝ godlife.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը