«Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ»: Սաղմոս 46.1:

Ինչ հրաշալի խոսք. այն պարզապես լիակատար է: Աստված ասում է մեզ. «Իմ Խոսքի պատճառով դուք երբեք ստիպված չեք լինի վախենալ: Դուք կարող եք ունենալ գետի նման խաղաղություն  և ուրախությամբ լի սիրտ»:

Տերը գիտի, որ մենք բոլորս բախվում ենք խորը կարիքների և խնդիրների: Մենք բոլորս բախվում ենք խառնաշփոթի, գայթակղությունների, շփոթության ժամանակների, որոնք դառնում են մեր հոգիների ցնցման պատճառ: Աստծո ուղերձը մեզ համար Սաղմոս 46-ում նախատեսված է հենց այդպիսի ժամանակների համար: Նրա բոլոր հիանալի խոստումներից զատ 46-րդ սաղմոսը մի բառ է ասում, որ մեզ անհրաժեշտ է ձեռք բերել Նրա՝ գետի նման խաղաղությունը:

Աստված խոստացել է մեզ. «Ձեր դժվարության ժամանակ, երբ բախվեք հերթական չարիքին, Ես ներկա կլինեմ՝ օգնելու ձեզ»: «Ներկա» արտահայտությունը նշանակում է «միշտ այստեղ, միշտ հասանելի, անխոչընդոտ հասանելիությամբ»: Մի խոսքով, Տիրոջ մշտական ներկայությունը միշտ մեզ հետ է: Եվ եթե Նա ներկա է մեր մեջ, ապա Նա ցանկանում է շարունակական զրույց ունենալ մեզ հետ: Նա ուզում է, որ մենք իր հետ խոսենք անկախ նրանից, թե որտեղ ենք՝ աշխատանքի վայրում, ընտանիքի հետ, ընկերների հետ, նույնիսկ անհավատների հետ:

Սուրբ Գիրքն ասում է. «... Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կփախցնէ» (Եսայիա 59.19): Կարևոր չէ, թե սատանան ինչ է բերում մեր դեմ, Աստծո զորությունն իր ժողովրդի համար միշտ ավելի մեծ է, քան սատանայի յուրաքանչյուր ոտնձգություն:

Եսայիայի այս համարը իրականում վերաբերում է դրոշակակրին, ով գնում էր Իսրայելի բանակի առաջից: Տերը միշտ առաջնորդում էր Իր ժողովրդին` պատերազմելու Իր բարձր չափանիշների համաձայն: Նմանապես այսօր Աստված ունի երկնային զորքերի փառավոր բանակ, որոնք հեծնում են Նրա դրոշի ներքո՝ պատրաստ մեր փոխարեն իրականացնելու Իր մարտական ծրագրերը:

Ինչպե՞ս է Աստված մեզ օգնում մեր դժվարությունների ժամանակ: Նրա օգնությունը գալիս է իր Սուրբ Հոգու պարգևի միջոցով, Ով բնակվում է մեր մեջ և գործում է մեր կյանքում Հոր կամքի համեմատ: Պողոսը մեզ կրկին ու կրկին ասում է, որ մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է: Մենք երկրի վրա Տիրոջ բնակավայրն ենք:

Աստծուն լսելու համար հարկավոր չէ ուղիներ մշակել: Տերն ասում է. «Ես քո մեջ եմ. Ես գիշեր ու ցերեկ ներկա եմ քեզ համար»:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.