Տասնիններորդ դարի նախավերջին տասնամյակն էր: Գնացքն արագ ընթանում էր դեպի Փարիզ: Կայարաններից մեկում գնացք բարձրացավ մի երիտասարդ համալսարանական տղա, որ տեղ զբաղեցրեց մի տարեց մարդու կողքին: Գնացքը կրկին ճանապարհ ընկավ:

Տարեց մարդու ձեռքին համրիչ կար, և երիտասարդը նկատեց, որ նա մտովին աղոթում էր, մինչ մատների միջով մեկը մյուսի ետևից հանդարտ սահում էին համրիչի հատիկները: Երիտասարդը քթի տակ ժպտաց և որոշեց ուշքի բերել ծերունուն:
– Ներող եղեք, հարգարժան պարո՛ն, բայց մի՞թե տակավին հավատում եք այդ հեքիաթներին:
– Այո՛, թանկագին պատանի: Իսկ Դուք ո՞չ:
– Ե՞ս, – թեթև ծիծաղով պատասխանեց երիտասարդը: – Ո՛չ, վաղուց է արդեն, որ չեմ հավատում: Ես հետևում եմ գիտության զարգացմանը: Իմիջիայլոց, Ձեզ էլ խորհուրդ կտայի հետևելու իմ օրինակին: Դեն նետեք այդ համրիչը և սկսեք գիտության նոր ձեռքբերումների մասին կարդալ:
– Գիտության նոր ձեռքբերումների՞, – մտածկոտ հարցրեց ծերունին: – Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Կօգնե՞ք ինձ ավելի լավ հասկանալ:
– Սիրո՛վ, – պատասխանեց երիտասարդը: – Եթե ինձ Ձեր հասցեն ասեք, Ձեզ մի գեղեցիկ գիրք կուղարկեմ դրա մասին:
– Սրտանց շնորհակալ եմ, – ասաց ծերունին և երիտասարդին մեկնեց իր այցեքարտը:
Երիտասարդը համրեց, երբ այցեքարտի վրա կարդաց. «Լուի Պաստյոր: Գիտական Հետազոտությունների Ինստիտուտ: Փարիզ»:

Աղոթող ծերունին մեծն Լուի Պաստյորն էր (1822-1895), ֆրանսիացի քիմիկոսն ու կենսաբանը, պաստերիզացման գյուտի հեղինակը, որը հենց իր անունն էլ կրում է, բացի այն, որ հիմնադիրն է նաև միկրոբիոլոգիայի և իմմունոլոգիայի: Իր ողջ կյանքում եղել է եռանդուն և օրինակելի քրիստոնյա:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.