Հիսուսն իրական է. Ռեյնհարդ Բոնկե
Եթե մենք գիտենք, որ Հիսուսն իրական է, ինչո՞ւ ենք ապրում այնպես, կարծես Նա գոյություն չունի։ Եթե երկնքում Հայր կա, ինչո՞ւ ենք մեզ որբերի պես պահում։ Եթե Փրկիչ կա, ինչո՞ւ ենք վախից և տառապանքից ընկճվում։ Եթե Բժիշկ կա, ինչո՞ւ Նրանից բժշկություն չենք խնդրում։
Հիսուսն ասում է. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա»։ Մարկոս 5.36
Եթե ինչ-որ բան սխալ է ստացվում, դա նույնպես կարող է լավ լինել։ Եթե սատանան կարող է արդյունավետ լինել, ապա որքան ավելի Աստված կարող է լինել։
Հավատքը պետք է ապացուցի իր արժեքը մեծ կարիքի ժամանակ։ Շատ քրիստոնյաների համար դա հենց այն պահն է, երբ այն կտրուկ կանգ է առնում։ Նրանց համար հավատքը միայն օրհնյալ հավաքույթների ընթացքում է գործում կամ այն ժամանակ, երբ ամեն բան լավ է ընթանում։ Պատկերավոր ասած՝ նրանք կրում են իրենց պաշտպանիչ միջոցները, քանի դեռ նավում են, իսկ ծովն ընկնելուն պես՝ դեն նետում։ Որքան ծիծաղելի է այս ամենը։ Եկե՛ք մի կողմ դնենք վախը և ոչ թե հավատքը։ Եկեք այսօր մեր կյանքում ընդունենք Հիսուս Քրիստոսի կենդանի իրականությունը։
Հավատքը կարող է հետևյալ ձևերով գործել՝
1.Հավատք ինչ- որ ճիշտ բանի նկատմամբ։
Բավարար չէ հավատալը, որ Աստված կա։ Սատանան ևս հավատում է դրան, բայց դա միայն սկիզբն է։
2.Մարդու հանդեպ հավատքն անկեղծ է։
Շատերի կարծիքով Հիսուսը լավ մարդ էր, բայց իրականում Նա ավելին է՝ աշխարհի Փրկիչը։
3. Հավատք Աստծո զորությանը։
Շատերն էին հավատում Քրիստոսի բժշկարար զորությանը, բայց ոչ բոլորը Նրան իրենց անձնական Տերն ու Փրկիչը դարձրին։
4. Հավատքը որպես վստահություն։
Վստահությունն իրերն անձնական է դարձնում։ Մենք վստահում ենք մարդկանց, որոնք մեր կարծիքով չեն կարող հուսախաբ անել մեզ։
5. Հավատք Քրիստոսի հանդեպ։
Սա է իրական հավատքը։ Սա կատարյալ նվիրում է Քրիստոսին։
Թո՛ւյլ տվեք, որ Հիսուսը տիրի ձեր կյանքի յուրաքանչյուր ոլորտին։ Այսօր ամբողջովին հանձնվե՛ք Նրան։ Հռոմեացիներին ուղղված թղթում գրված է. «Որովհետև Քրիստոս Հիսուսի մեջ եղեղ կյանքի Հոգու օրենքն ինձ ազատեց մեղքի և մահվան օրենքից»։ Հռոմեացիներին 8.2
Ապրե՛ք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի լիությամբ և Նրա միջոցով կհաղթանակեք։
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը
Աղբյուրը՝ cfan.eu