«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր Նրան, եւ նա կուղղէ քո ճանապարհները»։ Առակաց 3.5-6

Ինչպե՞ս կարող եմ հասկանալ Աստծո կամքն իմ կյանքում։ Կարող է պատահել, որ մենք չկարողանանք զանազանել՝ սա մե՞ր կամքն է, թե՝ Աստծո։

Այսօր կցանկանամ ձեզ փոխանցել հինգ միջոցներ, որոնք կօգնեն հասկանալ Աստծո կամքը։

1. Աստված խոսում է Իր Խոսքի միջոցով

Աստված խոսում է Իր Խոսքի միջոցով, ինչը նշանակում է, որ Իր կամքը երբեք չի հակասում Իր խոսքին։ Օրինակ՝ դուք ամուսնացած եք ու սկսել եք իրար չհասկանալ, ցանկանում ենք ամուսնալուծվել։ Սակայն Աստված Իր խոսքում ասում է, որ Ինքը հավանություն չի տալիս ամուսնալուծությանը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ընթերցել Աստծո Խոսքը և ուսումնասիրել այն խորությամբ։ Որքան լավ իմանանք Աստծո Խոսքը, այդքան ավելի լավ կհասկանանք Աստծո կամքը մեր կյանքում։

1 Թեսաղ. 4.3-8-֊ում գրված է, որ Իր կամքն է, որպեսզի «մենք մեզ մաքուր պահենք»։

Մատթեոս 28.18-20-ում գրված է, որպեսզի «գնանք և ամբողջ ազգերը աշակերտենք»։

2 Տիմ. 4.5-ում գրված է. «Ավետարանչի գործը գործիր»։

(Եփես. 5.22-33, 2 Կորնթ. 9.1-6)

2. Աստված խոսում է ծոմապահության միջոցով

Աստված խոսում է մեզ հետ ծոմապահության միջոցով։ Առակաց 3.5-6

Օրինակ՝ եթե դու կանոնավոր կերպով չունես կապ Աստծո հետ ու ցանկանում ես ծոմ պահել, որպեսզի աղոթքիդ պատասխանն առնես, դա նորմալ չէ։ Մենք միշտ պետք է հաղորդակցվենք Աստծո հետ ու ծոմ պահենք, որ Աստծո կամքը հասկանանք։

«Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք և կբացուի ձեզ»։ Մատթ. 7.7

Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով հաղորդակցվում են Աստծո հետ, ստանում են պատասխաններ։

3. Աստված խոսում է Սուրբ Հոգու միջոցով

Աստված խոսում է Սուրբ Հոգու միջոցով։ Գաղատացիս 5.16

Մենք պետք է Սուրբ Հոգու հետ քայլենք, որ կարողանանք լսել Իր ձայնը, և Նա կհայտնի մեզ Իր կամքը (Գաղատացիս 5.25)։ Նա ամեն բան մեզ կասի ու կսովորեցնի։ Նա կասի, թե ինչպե՞ս այս հարցը լուծենք, ո՞ւմ հետ խոսենք, ո՞ւմ վստահենք, մեզ միայն պետք է երբեք Իր կամքից դուրս չգալ։

4. Աստված խոսում է մարդկանց միջոցով

Աստված հաճախ խոսում է մեզ հետ մարդկանց միջոցով։

«Առաջնորդութուն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատությունովը փրկություն կլինի»։  Առակաց 11.14

Կարևորագույնորոշումներ կայացնելուց առաջ ես միշտ խորհրդակցում եմ Աստծո մարդկանց հետ։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ նրանցից վստահել։ Նրան, ում վստահում ես, ով  աստվածավախ է, ով կարող է օգնել քեզ։ Նրանք կլսեն քեզ, խորհուրդներ կտան, սակայն որոշում կայացնողը դու ես։ Կցանկանամ քեզ քաջալերել, որ ընտրես քեզ համար մարդկանց, ում հետ կցանկանաս կիսվել, և Աստված նրանց միջոցով կխոսի քեզ հետ։

5. Աստված խոսում է իրավիճակների միջոցով

Վերջին միջոցը, որը կցանկանամ մեջբերել, այն է, որ Աստված խոսում է իրավիճակների միջոցով։ Աստված բացում է հստակ ելքեր քո կյանքում, միևնույն ժամանակ փակում է մյուս ելքերը, որոնք քեզ անհրաժեշտ չեն (Հայտնություն 3.7)։

Հաճախ Աստված ուզում է մեզ ասել.

«Սա այն ուղին է, որով ցանկանում եմ դու քայլես, որովհետև ես ամեն բան մանրամասն  գիտեմ և ամեն բան իմ ձեռքերում է»։

Խնդիրը նրանում է, որ մենք երբեմն ցանկանում ենք մեր նախընտրած ելքերը, որոնք Աստված արդեն փակել է։

Իսկապես, ինչպե՞ս հասկանանք Աստծո կամքը մեր կյանքում։

Կառաջարկեմ ձեզ, որ եթե մտածում եք, թե սա Աստծո կամքն է, քննեք դա տարբեր կերպերով, բայց մի՛ մոռացեք Աստծո հետ կապի մեջ լինել։ Եթե Նա ցանկանա մեզ Իր կամքն ասել, կանի: Բայց կցանկանամ ձեզ քաջալերել, որպեսզի իմաստությամբ վարվեք:

Կայացրե՛ք լավագույն որոշումը՝ վստահելով Աստծուն, և Նա կառաջնորդի ճիշտ ճանապարհով։

Հեղինակ՝ Ալլեն Պար
Աղբյուրը՝ godlife.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.