Ներելու կարողությունն օգտակար է սրտի համար
«…ներե՛ք, և ներված կլինե՛ք»: Ղուկաս 6.37
«...ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ»: Մարկոս 11.25:
Ներելու կարողությունը պաշտպանում է մարդուն զարկերակային ճնշման առաջացումից և նվազեցնում հիպերտոնիայի, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը:
Այս մասին հայտարարել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները Սան-Դիոգոյում նոր ուսումնասիրությունների արդյունքում.- գրում է bible-facts.ru-ն:
Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 200 կամավոր, որոնց խնդրել են մի քանի անգամ հիշել իրավիճակներ, երբ վիրավորված են եղել ընկերոջից:
Մասնակիցների կեսին խնդրել են հիշել դեպքեր, երբ նրանք ներել են վիրավորանքը: Հատուկ սարքավորումները ֆիքսել են մասնակիցների արյան ճնշումն ու սրտի զարկը:
Փորձը ցույց է տվել, որ այն կամավորների մոտ, ովքեր հիշել են վիրավորանքներ, որոնք չեն կարողացել ներել, նշվում է արտերիալ ճնշման ամենամեծ աճ:
- Վիրավորանքի ներումը կարող է լինել էֆեկտիվ մեթոդ հիպերտոնիայի ռիսկի կանխարգելման համար,- եզրահանգել էին ուսումնասիրողները: