Մենք Աստծուն կգտնենք միայն այն դեպքում, երբ իսկապես կցանկանանք Նրան։ Աստվածաշունչն այսպես է ասում.

«Ես սիրում եմ ինձ սիրողներին։ Ինձ վաղ փնտրողներն ինձ կգտնեն»: Առակներ 8 .17

«Ահա չճանաչած ազգիդ պիտի կանչես, ազգեր, որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մոտ, քո ՏԵՐ Աստծո՝ Իսրայելի Սրբի պատճառով. քանի որ Նա քոզ փառավորեց։ ՏԻՐՈՋԸ փնտրեցեք, քանի գտնվում է. Նրան կանչեցեք, քանի դեռ մոտ է»։ Եսայի 55.5,6:

Եվ Նա այս երկաթյա խոստումն է տալիս.

«Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,-ասում է ՏԵՐԸ,- խաղաղությա՛ն խորհուրդներ և ո՛չ թե չարիքի, որ ձեզ ապագա ու հույս տամ։ Այն ժամանակ դուք կկանչեք Ինձ, կգնաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ։ Ինձ կփնտրեք ու կգտնեք, երբ Ինձ փնտրեք ձեր ամբողջ սրտով»։ Երեմիա 29.11-13:

Մեր ամենախորը կարիքի պահին  միջամտում է Հիսուս Քրիստոսի Բարի լուրը։ Հիսուսն իր կյանքը տեսավ որպես փրկարար առաքելություն։ Նա ասաց, որ եկել է «որոնելու և փրկելու կորածներին»։ Նա  նաև ասաց, որ իր մահը պատահականություն չէր, որովհետև Նա եկել էր մահանալու.

«Որովհետև նույնիսկ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր Անձը որպես փրկագին շատերի համար տալու»: Մարկոս 10.45

Հիսուս Քրիստոսի Բարի լուրը մեր ամենամեծ կարիքն է։ Բոլոր անհանգստությունները, տառապանքները և միայնությունը, բոլոր ցավերը, հուսահատությունները, մեղքերը փոխարինվում են Ավետարանով։ Սա այն ծրագիրն է, որ Աստված բոլոր ժամանակների համար որոշել է մեզ համար՝ իրական փոխհարաբերություն Աստծո հետ, որում բավարարվում եմ մեր բոլոր կարիքները։ Դա նշանակում է, որ Հիսուսն այն ամենն է, ինչ մեզ, իրոք, անհրաժեշտ է։ Դարձրե՛ք այն այսօրվա ձեր ամենաուժեղ ցանկությունը. որ միշտ ճիշտ հարաբերություններ ունենաք Քրիստոսի հետ, որովհետև այդ դեպքում կարող եք փոխել աշխարհը։

Աղբյուրը՝ cfan.eu

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.