Միայն թե ձայնդ կտրիր. 10 արտահայտություն, որ չի կարելի ասել երեխային
1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ:
Երեխան այս արտահայտությունը լսելով՝ նախապես տրամադրվում է, թե հետագայում էլ իր մոտ ամեն բան անհաջող է լինելու: Հետևաբար, չի էլ փորձում որևէ բան ձեռնարկել:
2. Վերցրու, միայն թե՝ ձայնդ կտրիր:
Հաճախ ծնողներին դժվար է լսել իրենց երեխայի անվերջ «տուր, տուր» արտահայտությունը և դեմ գնալով սեփական կամքին, տալիս են այն, ինչ երեխան ցանկանում է: Այսպիսով, ծնողի խոսքն արժեզրկվում է, և երեխան մտածում է, որ ամեն բանի կարող է հասնել նվնվոցով կամ լացով:
3. Մյուս անգամ այսպիսի բան տեսնեմ, տես, թե ինչ եմ անելու:
Ինչպես փորձը ցույց է տվել, նման արտահայտություն լսելուց հետո երեխաները, միևնույնն է, էլի կրկնում են իրենց վատ արարքը և պատժի չեն արժանանում: Իզուր մի վախեցրեք ձեր երեխային այս անորոշ արտահայտությամբ, այլ կոնկրետ ասեք, թե այս կամ այն արարքից հետո ինչ է նրան սպասվում և անպայման կիրառեք նախապես սահմանվածը:
4. Ասացի՝ հենց հիմա ձայնդ կտրիր:
Փոքրիկների մոտ այս արտահայտությունը ավելի բարձր լացելու առիթ է դառնում, իսկ պատանիները պարզապես լուռ հեռանում են ու ինքնամփոփ դառնում: Պետք է անպայման իմանալ լացի պատճառը և լուծում տալ հենց այդ պատճառին:
5. Դու պետք է հասկանաս:
Փոքրիկները չեն ընկալում բարոյագիտական նորմերը: Ուստի միանգամից շեղվում են այլ բանի վրա՝ անգամ մինչև վերջ չլսելով, թե ինչ եք պահանջում:
6. Տղաները (կամ աղջիկները) այսպես չեն պահում իրենց:
Այս արտահայտությունն անվերջ լսած տղան մեծանալով սեփական զգացմունքներն արտահայտելը անարժան վարք են համարում, իսկ աղջիկները բարդույթներ ունենում՝ այսպես կոչված՝ «ոչ կանացի» մասնագիտություններ ընտրելիս:
7. Մի տխրիր մանրուքներից:
Հնարավոր է՝ փոքրիկի համար դա մանրուք չէ: Իսկ նրա տխրության պատճառը մանրուք համարելով՝ դուք կարող եք հեշտությամբ կորցնել ձեր երեխայի վստահությունը, և հետագայում արդեն ոչ մանրուք համարվող լուրջ պատճառների մասին նա ձեզ չասի:
8. Խնայիր իմ առողջությունը:
Այս արտահայտությունը հաճախ լսելով՝ երեխան այլևս լուրջ չի վերաբերվի մոր վատ առողջությանը: Նա կմտածի, թե մայրիկն այդպես է ասում պարզապես նրա համար, որ ինքը չվազի, չթռչի և չխաղա:
9. Չէ, սա մենք չենք գնի ու վերջ:
Երեխան որքան էլ փոքրիկ է ու ամեն բան չի հասկանում, ամեն դեպքում, պետք է հնարավորինս դյուրին բացատրել նրան, թե ինչու նրա ցանկացած այս կամ այն իրը չեք գնում:
10. Բոլորի երեխաները նորմալ երեխաներ են, իսկ դու…
Պետք չէ պիտակավորել երեխային: Դա ցածրացնում է նրա ինքնագնահատականը, և երեխան իրականում սկսում է համապատասխանել այդ պիտակին:
Աղբյուրը՝ po-znanie.ru