«Եզրափակիչ աղոթք». Դեյվիդ Ուիլքերսոն
Աղոթե՞լ եք արդյոք երբևէ այսպիսի «եզրափակիչ աղոթքով» ինչ-որ իրավիճակի վերաբերյալ. «Տե՛ր, ես աղոթել եմ, ծոմ եմ պահել և բարեխոսել Քո առջև այդ գործի համար: Ես խնդրել եմ, թակել, փնտրել ու հավատացել: Այնուամենայնիվ, ինչ տեղի է ունենում հիմա, այն չէ, ինչ ես եմ ուզում: Ես անգամ մտքովս չեմ անցկացնում, որ կարող եմ այս ամենը հաղթահարել: Բայց Դու ամենակարող Աստված ես, և ես ամեն ինչ հանձնում եմ Քո ձեռքերի մեջ: Այսպիսով, Հա՛յր, արա՛ ինչ ուզում ես և երբ Դու ուզում ես: Ես կապավինեմ Քո խոստումներին ինձ համար»:
Սա այն հանգիստն է, որ մինչև հիմա մնում է Աստծո ժողովրդի համար այսօր, ինչպես ասված է Եբրայեցիների ուղերձում (Եբր. 4.9): Սա է ՆորԿտակարանի օրհնյալ խոստման մուտքը, որով Աստված ասում է. «Ես կլինեմ քեզ համար Հայր, իսկ դու կլինես Ինձ համար որդի»:
Սիրելինե՛ր, մինչև դուք չսկսեք աղոթել այս եզրափակիչ աղոթքով, դուք չեք տեղաշարժի ձեր սարը: Իսկ երբ սկսեք, Աստված կբացի ձեր աչքերը մի զարմանալի բանի վրա: Դուք կդադարեք այդքան անհամբեր սպասել աղոթքի պատասխանի և հարցնել, թե երբ այն կլինի: Շատ հավատացողներ տառապում են իրենց աղոթքի պատասխանի բացակայությամբ այն դեպքում, երբ այն արդեն եկել է: