Պողոս առաքյալն ասում է. «Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ»: 2 Տիմոթեոս 1.9։

Պարզ ասած՝ յուրաքանչյուր մարդ, ով «Քրիստոսի մեջ է», կանչված է Տիրոջ կողմից: Եվ մենք բոլորս ունենք միևնույն լիազորությունը՝ լսել Աստծո ձայնը, հռչակել Նրա Խոսքը, երբեք չվախենալ մարդկանցից և վստահել Տիրոջը՝ ամեն փորձության մեջ: Անշո՛ւշտ, Աստծո խոստումները գործում են Իր բոլոր ծառաների համար: Այսինքն՝ մենք չպետք է վախենանք աշխարհին ուղերձ փոխանցելուց: Նա խոստացել է մեր լեզվին դնել անհրաժեշտ Խոսքը այն պահերին, երբ դրա կարիքը կլինի: Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վստահենք Նրան:

Պողոսն ասում է, որ շատերը կկարգվեն՝ որպես քարոզիչներ, ուսուցիչներ և առաքյալներ, և նրանք բոլորն էլ կենթարկվեն հալածանքների: Նա իր մասին ասում է. «Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։ Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը»: 2 Տիմոթեոս 1.11-12: Նա, փաստորեն, ասում էր. «Աստված ինձ սուրբ գործ է տվել անելու: Եվ քանի որ ես ունեմ այդ կանչվածությունը, ապա պետք է նաև չարչարանք կրեմ»:

Սուրբ գրությունները ցույց են տալիս, որ Պողոսը փորձության է ենթարկվել բազում անգամներ, միգուցե ավելին, քան մնացած առաքյալները: Սատանան պարբերաբար փորձում էր մահվան ենթարկել նրան: Այսպես կոչված կրոնական ամբոխը մերժում և ծաղրում էր նրան, և երբեմն նույնիսկ նրա աջակիցներն էին լքում ու հալածում նրան: Բայց Պողոսը երբեք չընկճվեց մարդկանցից, երբևէ չվախեցավ և ամոթով չմնաց աշխարհի առաջ: Եվ հետաքրքիրն այն է, որ նա երբեք չէր կոտրվում: Ամեն առիթի համար նա օծյալ խոսք ուներ Աստծուց խոսելու ու հենց այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կար:

Պողոսը չէր կարող շեղվել. նա երբեք չկորցրեց իր վստահությունը Տիրոջ նկատմամբ: Փոխարենը՝ նա վկայեց. «Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը»: 2 Տիմոթեոս 1.12: Այլ կերպ ասած. «Ես իմ ողջ կյանքը հանձնել եմ Տիրոջ հավատարմությանը: Ապրել կա՛մ մեռնել. ես Նրանն եմ»:

Սիրելինե՛ր, գուցե դուք բախվեք փորձությունների, և երկինքը ձեզ, միգուցե, անհասանելի թվա: Բայց Սուրբ Հոգին հավատարիմ է ձեզ վերականգնելու և բարձրացնելու համար: Նա քեզ կտեսնի, անգամ, մութ գիշերին, այնպես որ թույլ մի՛ տուր, որ սատանան կոտրի քեզ:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.