Կյանքումս միշտ փորձել եմ հասկանալ՝ ով եմ ես և ում եմ պատկանում։ Ես դեռահաս էի, երբ որոշեցի կյանքս հանձնել Հիսուսին։ Ես մանուկ հասակից շատ դժվարություններչեմ ունեցել, որովհետև ծնողներս միշտ ինձ ու քրոջս շրջապատել են սիրով և փորձել են ապահովել մեր կարիքներն իրենց կարողության չափով։ Մենք ֆինանսապես այդքան էլ հարուստ չենք եղել, բայց մենք հոգեպես էինք շատ հարուստ։ Ես իմ կյանքն երբեմն նմանեցնում էի Դավիթ թագավորի կյանքին։ Ես շատ էի սիրում Սաղմոս 37.25 համարը, որտեղ գրված է հետևյալ խոսքը.

«Ես երեխա էի եւ ծերացա՝ և չտեսա արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրա»։

Աստված միշտ հոգ էր տանում մեր կարիքները և ես անսահման շնորհակալ եմ Նրան։

Աստված ինձ օրհնում էր նաև բեյսբոլի ժամանակ։ Եվ ես ավելի մեծ բաների էի հասնում Աստծո շնորհիվ։

Այո՛, Աստված օրհնում էր ինձ, բայց դա չէր նշանակում, որ ես չէի աշխատում ինձ վրա։ Երկար, քրտնաջան ախատանքից հետո ինձ հրավիրեցին «Toronto Blue Jays» ակումբ։

Բեյսբոլի շնորհիվ հանդիպեցի նաև իմ սիրելի կնոջը՝ Աննա Մոնտգոմերի Դևիսին։ Ես ուզում էի, որ ինչ էլ անեմ, այդ ամենն Աստծուն փառք բերի։ Ես ուզում էի լինել օրինակելի թե՛ դաշտում, թե՛ տանը։

Շատ անգամներ եղել են, որ ես փորձել եմ ապավինել իմ հասկացողությանը, բայց ետ եմ վերադարձել իմ երկնավոր Հոր մոտ։ Այնքան երջանիկ եմ, որ Աստված միշտինձ հետ է։ Եվ շնորհակալ եմ Հիսուսին, որ Իր արյանշնորհիվ ես արդարացա։

Բեյսբոլում շատ հաճախ գործածում են այս միտքը.

«Ապավինի՛ր քո ձեռքերին»։

Իսկ ես, որպես Աստծո հետևորդ, ասում եմ այս միտքը.

«Ապավինի՛ր Աստծո ձեռքին»։

Աստծուն ապավինել՝ նշանակում է, որ անենք Իր կամքը։ Այսօր շատերն անհուսալի վիճակում են։ Ես հավատում եմ, որ Աստված ինձ կանչել է, որ Իր լույսը տարածեմ, լինեմ միջնորդ, բաժնեկցեմ Աստծո խոսքը և օգնեմ մարդկանց, որպեսզի հոգևորապես աճեն և Աստծուն ապավինեն։

Աղբյուրը՝ theplayerstestimony.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Սրբագրեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.