Թաքնված թանկարժեք քարը
Հյուսիսային Կարոլինայում մի ագարակատեր ապրում էր գեղեցիկ ագարակում, որն իր ընտանիքին էր պատկանում երկար տասնամյակներ։ Նրա մահից հետո ընտանիքին պատկանող այդ ագարակը վաճառվեց հարևաններից մեկին։ Նոր սեփականատերը դաշտում շրջելիս նկատեց մի մեծ, անսովոր քար, որը հազիվ էր երևում ցեխի միջից։ Նա վերցրեց այն և երբ սկսեց ուսումնասիրել, միանգամից հասկացավ, որ դա ո՛չ թե սովորական, այլ թանկարժեք քար է։ Նա այն տուն տարավ, լվաց և տարավ մոտակա զարդերի խանութ։ Զարդագործը հաստատեց այն, ինչ սեփականատերը ենթադրում էր. հին քարը, որը տարիներ շարունակ այդ տարածքում էր գտնվել, մի մեծ ու մաքուր զմրուխտ էր, որի արժեքն այն ժամանակից ի վեր կազմել է մի քանի միլիոն դոլար։
Մի փոքր խորհեք այն մասին, որ թանկարժեք քարն ամբողջ ընթացքում դաշտում էր գտնվում՝ սպասելով ինչ-որ մեկին, ով կհայտնաբերեր իրեն։ Անկասկած, զմրուխտը նախկինում շատ անգամ էին նկատել, բայց անտեսել էին, քանի որ այն իր տեսքով չէր տարբերվում սովորական քարից։
Որքա՜ն հաճախ ենք մենք բաց թողնում գանձերը՝ կանխատեսված ակնկալիքների և անձնական շահախնդրության պատճառով։ Երբ փնտրում եք Աստծո կամքը ձեր կյանքի համար, թող Նա ձեզ շնորհ տա տեսնելու այն, ինչը հնարավոր է, որ ամբողջ ընթացում ձեզ մոտ է գտնվել՝ պարզապես սպասելով, որ հայտնաբերեք, սակայն դուք նախկինում չեք նկատել։
Հեղինակ՝ Դանիել Կոլանդա
Աղբյուրը՝ cfan.eu
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը