Վերջին շրջանում պարբերական ծոմապահությունը դարձել է ավելորդ քաշի դեմ պայքարի շատ տարածված միջոց։ Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս մեթոդի օգտագործումը դրական արդյունքներ է տալիս նաև քաղցկեղի դեմ պայքարում։

Առնվազն 8 ժամով սնունդ ընդունելուց հրաժարվելը կարող է ոչ միայն օգնել նիհարել, այլև արգելակել քաղցկեղային բջիջների աճը: Այս մասին գրում է «Nature»  ամսագիրը։

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կրծողների վրա հետազոտություն են իրականացրել։ Կենդանիների մոտ հրահրել են կրծքի քաղցկեղի զարգացումը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ութժամյա ծոմապահությունը բարձրացրել է մկների նյութափոխանակության արդյունավետությունն ու նպաստել ուռուցքի աճի դանդաղեցմանը:

Նման հետազոտություններ իրականացրել են նաև մարդկանց  մասնակցությամբ՝ Ռամադան ամսվա (Իսլամական օրացույցի 9-րդ ամիսը: Այն համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը)ընթացքում հետևելով նրանց օրգանիզմի ցուցանիշներին։ Այդ ժամանակահատվածում պարբերական ծոմապահությունը նպաստել է նրանց օրգանիզմում մի շարք կարգավորող սպիտակուցների արտադրությանը, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի, շաքարախտի, մետաբոլիկ համախտանիշի և այլ հիվանդությունների կանխարգելման համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.