Ծոմապահությունը ճնշում է մարմինն ու դուռ բացում Սուրբ Հոգու համար
Ծոմը պարզապես Աստվածաշնչի հրամաններից մեկը չէ՝ կապված չուտելու հետ: Խոսքն այստեղ մարմնի սանձահարման և Սուրբ Հոգուն հնազանդվելու մասին է:
Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, ուղղորդում ու հանդիմանում: Բայց Նա առաջնորդում է միայն նրանց, ովքեր հետևում են Իրեն: Նա սպասում է, որ դուք կլսեք ու կհնազանդվեք այս ճշմարտությանը:
Մարմինը հաճախ մեզ հետ է պահում աստվածային ամեն բաներից: Ծոմը աստվածաշնչյան հասկացություն է և հանդիսանում է հոգևոր կարգապահության կարևոր մասնիկ:
Հիսուսն ասում է Իր աշակերտներին Գեթսեմանյան այգում. «Հոգին հոժար է, բայց մարմինը տկար» (Մաթևոս 26.41):
Ծոմը բերում է հոգևոր հասկացողություն ու իմաստություն և սովի է դատապարտում մեր մարմինը: Երբ դուք զիջում եք մարմնին, դա զարգացնում է մարմնին հնազանդվելու սովորությունը, և Սուրբ Հոգին չի կարողանում կատարել մեր մեջ Իր աշխատանքը, որը հույս ունի կատարելու:
Բայց երբ հնազանդվում ենք Աստծուն ու «սպանում մարմինը», մրցանակը հիասքանչ կլինի:
Նախքան երկրային իր ծառայությանն անցնելը՝ Հիսուսը 40 օր ծոմ է պահում: Երբ Նա անապատից դուրս եկավ՝ Իր մարմինը նվաճած, Սուրբ Հոգու զորությունը Նրանում ավելի ուժեղ էր, քան երբևէ:
Այդ դեպքում՝ ինչո՞ւ շատ հավատացյալներ չեն ցանկանում ծոմ պահել: Ծոմը կապ ունի մեր հոգևոր ախորժակի հետ, և Աստծո հանդեպ սովը պետք է գերակշռի մեր ֆիզիկական սովին:
Ավետարանիչ Ջոն Փայփերը մեկ անգամ ասել է. «Ծոմի բացակայությունը չափորոշիչն է մեր կյանքում Քրիստոսի բացակայությամբ բավարարված լինելու»:
Ծոմի մեջ մարմինը հոգուն է հնազանդվում, և ազատ է արձակվում հոգևոր զորությունն ու իմաստությունը:
Շեյն Այդլմեն