Տղամարդկանց և կանանց դերի մասին. Լիզա Բիվեր
Աստվածաշունչը ամուսնության մեջ տղամարդկանց և կանանց դերերի մասին շատ բան է ասում, բայց կան նաև շատ բաներ, որոնց մասին այն չի խոսում: Աստված պատվիրեց Ադամին և Եվային շատանալ և լցնել երկիրը՝ առանց մանրամասնելու Իր պատվերը: Նույն կերպով Նա սահմաններ է որոշում մեր ամուսնության համար՝ առանց մեզ սահմանափակելու: Աստված սովորեցրեց մեզ ծառայել միմյանց և թողեց մեզ Իր օրինակը, սակայն Նա չի վերահսկում ոչ մի մանրուք:
Պատկերացրեք, որ ձեզ տրվել է մեծ հողատարածք, որը պետք է բարեկարգեք, կառուցապատեք և վայելեք այնպես, ինչպես ցանկանում եք: Մի քանիսը կցանկանան լողավազան ունենալ, մյուսները՝ բասկետբոլի դաշտ, իսկ ուրիշները կցանկանան երկուսը միաժամանակ, կամ էլ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ձեր ամուսնությունը ձեր «տունն ու դաշտն» է, որը պետք է կառուցեք և վայելեք: Եթե կինը կարող է լավ նախագծել, թույլ տվեք նրան՝ զբաղվել դրանով: Եթե ամուսինը սիրում է զբաղվել այգեգործությամբ, թույլ տվեք նրան՝ անել դա: Ամեն մեկն էլ կօգտվի մյուսի ծառայությունից: Ոչ ոք իրավունք չունի ասել, թե տղամարդիկ պետք է միայն նախագծեն, իսկ կանայք պետք է միայն այգեգործությամբ զբաղվեն: Արեք այն, ինչը գործում է ձեզ համար՝ մշտապես հիշելով միմյանց ծառայելու մասին:
Ձեր ընտանեկան մանրամասները վերաբերում են միայն ձեզ, ձեր կողակցին և Սուրբ Հոգու առաջնորդությանը:
Նա, ով ավելի լավ է հասկանում ֆինանսներից, կարող է վերահսկել ընտանեկան միջոցները: Նա կարող է ծառայել՝ գումար հատկացնելով իր կողակցին ամենօրյա ծախսերի համար և հետևելով, որ ընտանիքը պարտքեր չունենա:
Դուք նաև կարող եք ծառայել ձեր կողակցին՝ հոգ տանելով ձեր մարմնի մասին և հետևելով ձեր արտաքին տեսքին: Բացի այդ՝ մի վարվեք ձեր ընկերների թելադրանքով, եթե դա հակառակ է ձեր կողակցի շահերին: Դուք կարող եք ծառայել խոսքով և ժեստերով, ինչպես նաև գործերով:
Ամուսնությունը մեծ ազատություն է տալիս գործելու համար և բազմաթիվ հնարավորություններ՝ ծառայելու համար: