Տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում. Ռիկ Ռեններ
Ընկերնե՛ր, բոլորիս կյանքում էլ լինում են իրավիճակներ, որոնք կարող են լցնել մեր սրտերը տրտմությամբ և վիրավորանքով:
Բայց եթե մենք ցանկանում ենք, որ Աստված մեզ հետ կատարվածը ի բարին շուռ տա, ուրեմն պետք է ներենք և վերաբերվենք մարդկանց սիրով, միևնույն ժամանակ, խստորեն հսկում անենք մեր սրտերին՝ չթողնելով, որ այնտեղ սողոսկեն վիրավորանք ու տրտմություն:
Ծանր իրավիճակը, որը հնարավոր է՝ այժմ ստեղծվել է ձեր կյանքում, վերջինը չէ: Դուք, իհարկե, միամտորեն չեք կարծում, որ սատանան հարմարավետ դիրք ընդունելով՝ պարզապես հանգիստ հետևելու է, թե ինչպես եք դուք մի հաղթանակից մյուսը գնում:
Մենք պետք է խնդրենք Աստծուց տեսողություն, որպեսզի տեսնենք մեր շուրջ ստեղծված իրավիճակը այնպես, ինչպես Աստված է տեսնում:
Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, Աստված չէր մտածում այնպես, ինչպես մեծամասնությունը՝ «Ամեն բան վերջացած է. Հիսուսը մահացավ»: Աստված տեսնում էր Հիսուսի մահվան մեջ հարության հնարավորություն:
Եթե միայն Աստված տար մեզ Իր աչքերը, որպեսզի մենք էլ կարողանայինք տեսնել այնպես, ինչպես Ինքը…
Մտածեք այսօր այս մասին…