Կոլգեյթ ապրանքանիշը հայտնի է ամենքին, սակայն քչերը գիտեն, որ ընկերության հիմնադիրը Աստծուն նվիրված բարեպաշտ քրիստոնյա է, որի բիզնեսի հիմքում ընկած էր ուխտը Աստծո հետ (խմբ.):

Կոլգեյթ ընտանիքը գաղթել է Անգլիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ Քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ռոբերտ Կոլգեյթը` Վիլիամի հայրը, ֆերմեր էր: Վիլիամը հետաքրքրված էր օճառագործությամբ և արդեն 19 տարեկանում նա սկսեց իր սեփական ձեռնարկությունը` մորաքրոջ ֆինանսական օգնությամբ: Իր սեփական անվան տակ օճառ էր արտադրում, սակայն դժբախտաբար բիզնեսը ձախողվեց:

Չնայած նրան, որ Վիլիամը ստիպված էր փակել իր նախնական բիզնեսը, նա մտադիր էր հաջողության հասնել օճառագործության մեջ: Քաջալերանքն եկավ Աստվածաշնչի և ընկերոջ միջոցով, երբ «Ծննդոց գրքում» կարդաց Հակոբի մասին, ով տանից դուրս գալիս ուխտ արեց Աստծո հետ.

«Եւ Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը, որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ, Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի…Եւ այն ամենից, որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ» (Ծննդոց 28.20-21)։

Վիլյամը Տիրոջը դիմեց նույն աղոթքով: Իր քրիստոնյա ընկերը խորհուրդ էր տվել. «Ճիշտ սկսիր և ամեն բան լավ կընթանա: Եղիր լավ մարդ: Տուր սիրտդ Քրիստոսին. տուր Աստծուն այն ամենն, ինչ Իրեն է պատկանում: Ազնիվ օճառ պատրաստիր և Աստված հաջողություն կտա քեզ»: Վիլյամը որոշում կայացրեց պատվել Աստծուն և տալ Աստծուն առաջին տեղը իր բոլոր նախաձեռնություններում: Նա նաև որոշեց Աստծուն տալ իր վաստակածի տասանորդը:

Վիլյամը սկսեց իր նոր ձեռնարկությունը «Դաթչ Սթրիթ» փողոցում և Աստծուն տվեց իր առաջին վաստակածի տասանորդը: Աստված իր կյանքում և կարիերայում առաջնային տեղում էր, ինչպես որ նա ուխտել էր: Դա «William Colgate & Company» բիզնես-ձեռնարկության սկիզբն էր, որի արտադրանքը գրավել է աշխարհի կոսմետիկայի շուկան: Վերջինիս գործունեությունը սկսեց լվացքի օճառ արտադրելուց և ծավալվեց` ներառելով շատ այլ արտադրատեսակներ:

Վիլիամը հավատարիմ էր Աստծուն և պահեց իր խոստոմը: Քանի որ Աստված հաջողություն տվեց իրեն, նա սկսեց ավելին տալ Աստծուն: Նա աստիճանաբար սկսեց տալ Աստծուն ավելին՝ 20%, այնուհետև՝ 30% և այսպես շարունակ: Որքան շատ էր տալիս, այնքան շատ էր վաստակում:

Աղբյուրը՝ uckg.org

Թարգմանեց Աննա Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.