ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր նահանգների ղեկավարներին հորդորել է անհապաղ, հենց այսօր կամ վաղը բացել բոլոր եկեղեցիները, մզկիթներն ու մյուս աղոթավայրերը:

«Ես աղոթավայրերն ու եկեղեցիները հենց հիմա հռչակում եմ որպես կենսական անհրաժեշտություն ունեցող վայրեր, որոնք մատուցում են  համապատասխան ծառայություններ: Որոշ նահանգապետեր ավելի անհրաժեշտ են համարել ալկոհոլային խմիչքների խանութներն ու աբորտ անելու մեջ մասնագիտացած կլինիկաները բացել, քան առաջնահերթությունը տալ եկեղեցիներին: Սա սխալ է: Ես կուղղեմ այդ սխալը, վաղը Միացյալ նահանգներում չի լինելու ոչ մի փակ եկեղեցի ու սրբավայր»,-ասել է Թրամփը՝ լրագրողների հետ ամենանգամյա ճեպազրույցի ժամանակ:

Նա նաեւ հույս է հայտնել, որ եկեղեցիների սպասավորները կանեն ամեն բան՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ  կուտակումները բացառելու համար: Թրամփը հավելել է, որ այս օրերին Ամերիկային ավելի շատ է պետք մարդկանց աղոթքները:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.