Աբրահամի անհատականությունը պայմանավորված էր նրա հավատքով. հավատք առ այն, որ Աստված է պատվիրում ամեն բան, որ կատարվի։ Նա հավատում էր իրեն ասված Աստծո խոսքին. «Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է» (Ծննդոց 15.1)։

Նա կարիք չուներ ապրելու մի կյանք, որ լցված կլիներ լարվածությամբ ու անհագստությամբ իր կորուստների կամ ձեռքբերումների համար։ Եթե նա վստահում էր Աստծուն, Աստծո ծրագիրը կգործեր Իր օգտին։ Նա չէր ցանկանում ունենալ այն, ինչ Աստված չէր ցանկանում, որ ինքը ունենար։

Դավիթ թագավորը հազարավոր տարիներ անց գալիս է նույն ճշմարտությանը։ Նա որդեգրում է Աբրահամի այս մոտեցումը և վայելում մեծ առավելություն՝ թույլ տալ Աստծուն վերահսկել ամեն բան։ Նա գրում է գոհության երգ Տիրոջը (Բ Թագավորաց 23) և նկարագրում իր տան մեջ Աստծո ծրագիրն իր համար. «Որովհետև հավիտենական ուխտ է արել ինձ հետ. հաստատված ամեն բանի մեջ և պահված»։

Հիսուսը Աբրահամի սկզբունքն է դնում Լեռան քարոզի իր հայտնի խոստման հիմքում. Մաթևոս 6:33. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ»։ Նա ասում է. «Ուրեմն էգուցվա համար հոգս մի՛ արեք»։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.