Օրերս Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեացած աղետալի երկրաշարժից տուժել են նաև հայկական եկեղեցիներ և այլ մշակութային վայրեր․․․

Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի հաղորդմամբ՝  վնասվել է Հալեպի «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցին։ Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։

«Գանձասարի» ֆեյսբուքյան էջը փոխանցում է․«Հալէպի Կիլիկեան երկրորդական վարժարանը երկրաշարժին հետեւանքով նիւթական վնասներ կրած է։ Վարժարանի տնօրէնութիւնը որոշած է փակ պահել վարժարանին դռները՝ մինչեւ որ համապատասխան մարմիններ ստուգեն կառոյցին կայուն մնալու հաւանականութիւնն ու անհրաժեշտ նորոգութիւնները կատարեն»։

Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով նյութական վնասներէ կրել նաև Մխիթարյան վարժարանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։

Նյութական վնասներ է կրել նաև Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին։

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիե գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.