Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել են հայկական եկեղեցիներ ու մշակութային վայրեր
Օրերս Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեացած աղետալի երկրաշարժից տուժել են նաև հայկական եկեղեցիներ և այլ մշակութային վայրեր․․․
Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի հաղորդմամբ՝ վնասվել է Հալեպի «Քառասուն նահատակների» հայկական եկեղեցին։ Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։
«Գանձասարի» ֆեյսբուքյան էջը փոխանցում է․«Հալէպի Կիլիկեան երկրորդական վարժարանը երկրաշարժին հետեւանքով նիւթական վնասներ կրած է։ Վարժարանի տնօրէնութիւնը որոշած է փակ պահել վարժարանին դռները՝ մինչեւ որ համապատասխան մարմիններ ստուգեն կառոյցին կայուն մնալու հաւանականութիւնն ու անհրաժեշտ նորոգութիւնները կատարեն»։
Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով նյութական վնասներէ կրել նաև Մխիթարյան վարժարանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։
Նյութական վնասներ է կրել նաև Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին։
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիե գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։