Սթրեսը և բարկությունը չեն կարող մեզ ընկեր լինել
Սթրեսը և բարկությունը մարդու կյանքի մի մասն են կազմում։ Սրանք կարող են ձեր կյանքում մեծ բարդություններ առաջացնել։ Աստծո հանդեպ ունեցած մեր հավատը կարող է հաղթահարել մեր վախերն ու անհանգստությունները։ Լավ կյանք ունենալու համար ես միշտ պայքարել եմ ծայրահեղ անհանգստության դեմ, որոնցից են սթրեսն ու բարկությունը։ Դիտարկելով դրանց ազդեցությունն իմ կյանքում՝ եղել են շատ դեպքեր, երբ իմ ենթագիտակցությունը ստիպում էր ինձ մտածել, որ որևէ բան վատ շրջադարձ կունենա։ Ես ունակ էի ընդունելու, որ դրանցից շատերը անհեթեթություն են, բայց որոշներն էլ իրապես կարող էին շատ խորը ազդեցություն թողնել իմ կյանքում։ Իհարկե՛, գիտակցում եմ, որ այս բնույթի խնդիրները բնորոշ են բոլորիս։
Սթրեսը և բարկությունը՝ որպես խնդիր մարդու կյանքում
Կյաքիս ընթացքում ամսագրերում շատ եմ հանդիպել հոդվածների, որտեղ ասվում էր, թե սթրեսը և բարկությունը հանդիպում են առնվազն 70% ամերիկացիների մոտ։ Ուշադրություն չդարձնելով այդ ամենին՝ ես հասկացել եմ, որ Հիսուսին հետևելով և Նրա ճշմարտությանը հավատալով՝ մենք շտկում ենք մեր ուղիները, և մեր կյանքը դառնում է ավելի լավը։
Կյանքում շատ իրավիճակներ կարող են սթերսի և բարկության պատճառ հանդիսանալ
Կյանքը մեզ հաճախ է կանգնեցնում բարդությունների և խնդիրների առաջ ստուգելու մեր ինքնակառավարումն ու մեր պահելաձևի դրսևորումը բարդ իրավիճակներում։
Սթրեսը և բարկությունը կարող են հանդիպել մեզ տարբեր ձևերով և տարբեր վայրերում.
1. Աշխատավայրում․
2. Դպրոցում, համալսարանում և այլուր․
3. Խրոնիկական հիվանդությունների ժամանակ․
4. Միայնության ու հասարակության մեջ թերարժեք լինելու գաղափարում․
5. Մտահոգության ընտանիքի, երեխայի կամ այլոց նկատմամբ․
6. Անորոշությունը ապագայի վերաբերյալ։
«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտով, և քո հասկացողությանը մի վստահիր»/Առակաց 3.5/։
Խոսելը գործելուց հեշտ է, այնպես չէ՞։ Սակայն անհնարին ոչինչ չկա, քանի որ ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով։
Մի քանի քայլեր սթրեսը և բարկությունը հաղթահարելու համար
· Գիտենանք՝ ո՞վ ենք մենք Աստծո համար և ո՛չ աշխարհի։
· Հստակ լինենք մեր խոսքի մեջ։ Եվ մեր «այո»-ն լինի «այո», և «ոչ»-ը՝ ոչ։
· Դադարենք համեմատել մեզ և մեր կյանքը այլոց հետ։
· Չվախենանք օգնություն խնդրել։
Համաձայն եմ, որ Հիսուսին հետևելը դժվար է, և մենք պետք է հակառակ կենանք աշխարհի սովորույթներին, հաղթահարելով ամենը մեր Տիրոջ օգնությամբ։
«Տեսե՛ք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց» /Ա Հովհ. 3.1/։
Երբեմն մեր լարվածությունն առաջանում է վախերի կամ դատապարտված լինելու անհանգստությունից, ինչը մարդիկ կարող են համարել թուլություն։
Ամոթ չէ՛ դիմել մարդկանց, երբ դժվար կացության մեջ ես։ Յուրաքանչյուր ուշադրության ցուցաբերումը կարող է լավ ազդեցություն թողնել քեզ վրա։
Քո կյանքը հիմա այն փուլում է, որում պետք է լինի, և այդ ամենից դու կարող ես շատ դասեր քաղել։ Ամեն բան ժամանակավոր է, և մնայուն ոչինչ չկա, բայց մեր Քրիստոսի առկայությունը մեր կյանքում շնորհում է մեզ հաղթություն, մեզանից պահանջվում է չվհատվել և Տիրոջ ձեռքը բռնած առաջ շարժվել։
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը
Աղբյուրը՝ dailyps.com