Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին:
Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Թո’ղ Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին։
Գարեգին Երկրորդ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=746593376646703&set=a.377858813520163&type=3