Սպասման ժամանակը
Երբեմն Աստված կանչում է մեզ սպասել, ինչը շատ դժվար է լինում: Բայց մեր սպասման մեջ մենք մենակ չենք: Քրիստոնյայի սպասումը տարբերվում է իր գործունեությամբ, նպատակաուղղվածությամբ ու բարեպաշտությամբ:
Ծառայության մեջ հաճախ է լինում, որ ուզում ենք առաջ գնալ՝ հետևելով աստվածաշնչյան տեսիլքին, բայց Աստված կանչում է սպասել: Ինչպե՞ս այդ դեպքում սպասես այնպես, որ դրանով իսկ մասնակցես Աստծո գործին, ոչ թե պայքարես սպասման դեմ: Թույլ տվեք տալ 7 խորհուրդ.
Հիշեցրեք ձեզ, որ դուք միայնակ չեք:
Սպասումը ընդմիջում չէ Աստծո ծրագրի կատարման մեջ: Եթե դա Նրա ծրագիրն է, ուրեմն համոզված եղեք, որ Աստված, Ով կանչել է ձեզ սպասել, ձեզ հետ է այդ ընթացքում: Աստված ձեր կողքին է, և Նա տալիս է ամեն անհրաժեշտ բան, որ դուք կարող լինեք սպասել:
Սպասումը իրականում ենթադրում է գործել:
Աստծուն սպասելը և բժշկի ընդունելությանը սպասելը տարբեր բաներ են: Աստծո մոտ սպասումը ենթադրում է նպատակաուղղվածություն, օգուտ ու բարեպաշտություն: Սպասման կանչված լինել՝ նշանակում է կանչված լինել հիշելու, թե ով ես դու և ով է Աստված: Լինել կանչված սպասելու՝ նշանակում է կանչված լինել մեծարելու Աստծուն Իր ներկայության, իմաստության, զորության, սիրո ու շնորհի համար և Նրան ծառայելու հնարավորության համար…
Ուրախացեք, որ դուք չեք կարող վերահսկել ամեն ինչ:
Եկեղեցին Իր կարող ուսերի վրա տանում է Փրկիչը, Հովիվը և Բարձրյալ Տերը: Իմ պատասխանատվությունը միայն համապատասխանելն է այն բնավորությանն ու վարքին, որի մեջ Աստված կանչել է ինձ Իր խոսքում:
Ուրախացեք, որ Աստված հավատարիմ է՝ տալու շնորհ:
Սպասելով խորհեք, թե որքան կարծանված է այս աշխարհը, որում ապրում ենք: Խորհեք այն մասին, թե որքան խորն է մեր սեփական պայքարը մեղքի հետ: Հետո ուրախացեք, որ Աստված Իր մեծ շնորհի համեմատ անպայման տարբեր ճանապարհներով՝ փոքր ու մեծ, կհասնի Իր նպատակներին մեր մեջ և նրանց մեջ, ովքեր Իրեն ծառայում են:
Իր անսահման շնորհի մեջ Աստված անխոնջ Մխիթարող է: Նա չի հրաժարվի Իր գործից, քանի դեռ չի ավարտել:
Թող սպասումը ամրացնի ձեր հավատքը:
Ինչո՞ւ Աբրահամի հավատքը զորացավ սպասման մեջ:
Պատճառը նրանում է, որ սպասման մեջ Նա ուսումնասիրում էր Աստծո բնավորությունը ու զորությունը և որքան ավելի էր տեսնում Աստծուն այնպիսին, ինչպիսին Նա կա, այնքան ավելի էր զորանում Նրա հավատքը: Նա խորհում էր Աստծո փառքի մասին, ոչ թե իր վիճակի բարդության:
Հաշվեք օրհնությունները:
Որպեսզի ձեր սպասումը պտղաբեր լինի, հակառակվեք ամեն տեսակ տրտունջի և բողոքների: Իսկ դա չանելու համար էլ հաշվեք ձեր օրհնությունները սպասման ժամանակ:
Ձգտեք հավիտենության:
Սպասումն ունի մեկ նախասահմանություն. համաձայն Աստծո ծրագրերի՝ այն պետք է ստիպի ձեզ տուն ձգտել:
Սա ասելիս՝ հիշում եմ վրանային ճամբարը: Այս ճամբարներն իմ մեջ միշտ բերում են մի միտք՝ գոհանալ իմ տան համար: Երբ վրանում ես, ամեն բան ավելի դժվար է: Սկզբում հաճելի է, բայց հետո սկսում ես հոգնել, որ պետք է կրակ վառես անընդհատ, խմելու ջուր հայթայթես, իսկ հետո էլ ձուկ ուտես ընթրիքին: Գալիս է ցանկություն՝ տուն վերադառնալու:
Սպասումը պետք է հիշեցնի ձեզ, որ դուք ապրում եք միջև այն ամենի, ինչ կատարվել է և այն ամենի, ինչ դեռ պետք է կատարվի:
Փոլ Թրիփ