Սպառազինված՝ մարտի համար
Աստվածաշունչն օգտագործում է ռազմական վերլուծություններ, որոնց օգնությամբ նկարագրում է, թե Հիսուսի հետևորդներն ինչպե՞ս պետք է պատրաստվեն սատանայի գրոհներին՝ անկախ նրանից, թե դրանք ինչ տեսքով կգանն՝ վախի, գայթակղության, անօրենության, թե՞ հիվանդության։
Պողոսը դրա մասին վառ օրինակ է բերում՝ Եփեսոսի եկեղեցուն ուղղված իր նամակում։
10. Վերջապես, եղբայրնե՛րս, ուժե՛ղ եղեք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ։
11. Ձեզ վրա հագեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին։
12. Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ՝ իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավարի իշխանների և բարձր տեղերում եղող հոգևոր չարության դեմ։
13. Դրա համար սպառազինվե՛ք Աստծո ամբողջ սպառազինությամբ, որպեսզի չար օրում կարողանաք դիմադրել, և այս ամենը կատարելուց հետո՝ կանգնել։
14. Ուստի կանգնեցե՛ք՝ ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտեպնդելով և արդարության զրահը հագնելով,
15. ձեր ոտքերին հագեք խաղաղության ավետարանի պատրաստությունը.
16. Եվ այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որով կկարողանաք հանգցնել չարի կրակոտ նետերը։
17. Եվ վերցրե՛ք փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է.
18. բոլոր աղոթքներով ու աղաչանքներով միշտ Հոգով աղոթելով ու հենց այս բանում՝ բոլոր սրբերի համար կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով արթո՛ւն հսկելով» (Եփեսացիներին 6.10-18)։
Հին ժամանակներում Հռոմեական կայսրության զինվորը, հակառակորդի դեմ մարտի դուրս գալուց առաջ, հագնում էր իր մարտական հանդերձանքը։ Պողոսը գրում է, որ մենք նույնպես պետք է ամբողջությամբ հագնենք հոգևոր սպառազինությունը և պատրաստ լինենք ցանկացած պայքարի։ Մեր հոգևոր զրահն ունի ինչպես պաշտպանական, այնպես էլ՝ հարձակողական բաղադրիչներ, որոնք նախատեսված են մեր հոգևոր կյանքի պաշտպանության համար։ Այդ զրահի ցանկացած տարրը ծառայում է հատուկ նպատակների և ապահովում է մեզ անհրաժեշտ պաշտպանությունը։
Փրկությունը, հավատքը, ճշմարտությունը, արդարությունն ու խաղաղությունն ավելին են, քան քրիստոնեական առաքինություններ։ Դրանք մեր հոգևոր ռազմական տեխնիկայի բաղադրիչներն են։ Դրանք պետք է ունենանք, որպեսզի Հիսուսի համար լավ վկաներ լինենք և արդյունավետ զինվորներ՝ Նրա բանակում։ Մենք Աստծո զավակներն ենք նաև պատերազմում։ Դա նշանակում է, որ մենք շատ դժվարությունների ենք բախվում, սակայն մեզ վիճակված է հաղթանակել, քանի որ Աստված մեր Հայրն է։
Առակաց 24.10-ում գրված է. «Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է»։ Մենք օգտագործում ենք փրկությունը, հավատքը, ճշմարտությունը, արդարությունը, որպեսզի կարողանանք դիմակայել մեր դեմ ստեղծված սատանայական զենքին։ Մեր զինանոցում ևս մեկ զենք կա, որն ամենամեծ հարավածն է հասցնում խավարի թագավորությանը։ Դա բարձրագույն հոգևոր զենքն է՝ մարդկությանը հայտնի այն միակ ուժն է, որ բավարար է մեկընդմիշտ սատանային դարձնելու հաղթահարելի թշնամի։ Դա Քրիստոսի թանկագին արյունն է։ Խաչը եղավ դժոխքի բանակի համար վերջնական ջերմամեկուսիչ ռումբը։
Հիսուսի թափած արյունը մեկընդմիշտ հաստատեց խավարի թագավորության պարտությունը։ Հիսուսն արդեն հաղթել է դժոխքին և մահին։ Մենք պետք է հավատանք և միանանք այդ ճշմարտությանը։
«Եվ նրանք նրան հաղթեցին Գառնուկի արյամբ ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ» (Հայտնություն 12.11)։
Միայն նրաք ունեն վախենալու պատճառ, ովքեր անօգուտ կռվում են խավարի բանակում, իսկ մենք սպառազինված ենք և պատրաստ ցանկացած մարտի՝ իմանալով, որ արդեն իսկ հաղթող ենք ճանաչված Քրիստոսի զորավոր արյունով։
Հեղինակ՝ Դանիել Կոլանդա
Աղբյուրը՝ cfan.eu
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը